Հա

Այլ

09/10/2018 - 08:00

1964 թւականի «Volkswagen Beetle»-ը միլիոն դոլար են գնահատել

«Hemmings» աճուրդային տունը վաճառքի է հանել 1964 թ․ «Volkswagen Beetle» աւտոմեքենան, որը մէկ միլիոն դոլար են գնահատել: 

«alikonline.ir» - «Hemmings» աճուրդային տունը վաճառքի է հանել 1964 թ․ «Volkswagen Beetle» աւտոմեքենան, որը մէկ միլիոն դոլար են գնահատել: Ըստ «news.am»-ի՝ տեղեկացնում է «Motor»-ը։

Սեւ «Բզեզին» 54 տարի առաջ ամերիկեան Պորտլենդ քաղաքում ձեռք է բերել մեխանիկ Ռուդի Զւարիչը։ Աւտոմեքենան նա գնել է, որ պահեստամասերն օգտագործի իր 1957 թ․ «Volkswagen Beetle»-ը վերանորոգելու համար, սակայն այն նրան այդպէս էլ պէտք չի եկել եւ մինչ օրս կանգնած է եղել աւտոտնակում։

Աւտոմեքենան իդէալական վիճակում է, այդ թւում՝ ներկը։ Բացարձակապէս բոլոր մասերը օրիգինալ են, իսկ, օրինակ, ապակու մաքրիչները, հայելիները տեղադրւած չեն եւ դեռեւս գործարանային փաթեթաւորման մէջ են։

1938-2003 տարիների ընթացքում թողարկւել է 21.5 միլիոն «Volkswagen Beetle»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։