Հա

Այլ

09/10/2018 - 08:05

Աստւածաշունչը թարգմանել են աշխարհի հազարերորդ լեզւով

Աստվածաշնչի թարգմանութիւնն աշխարհի հազարերորդ լեզւով տօնել են Հարաւային Սուդանում, որտեղ ապրում է կելիկօ ժողովուրդը: 

«alikonline.ir» - Աստվածաշնչի թարգմանութիւնն աշխարհի հազարերորդ լեզւով տօնել են Հարաւային Սուդանում, որտեղ ապրում է կելիկօ ժողովուրդը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Сhristian Post» ամերիկեան հրատարակութիւնը:

«Կելիկօ լեզւով Նոր Կտակարանի օծման արարողութիւնը տեղի է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծութեամբ երկրորդ ճամբարն է աշխարհում, որտեղ այսօր ապրում է աւելի քան քառորդ միլիոն մարդ: Հէնց այս խորը հաւատքի տէր մարդկանց համար էլ կատարւել է թարգմանութիւնը»,- հրատարակութեանը յայտնել է «Wycliffe Bible Translators» կազմակերպութեան ամերիկեան բաժանմունքի տնօրէն Ռաս Հարսմանը:

Միեւնոյն ժամանակ նա նշել է, որ այն հազար լեզուները, որոնցով Աստւածաշունչն արդէն թարգմանւած է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն տասներորդ մասը:

Հարսմանի խօսքով՝ այսօրւայ դրութեամբ շարունակւում են Աստւածաշնչի թարգմանութիւնները եւս 2500 լեզուներով, եւ դրանցից շատերը մօտենում են աւարտին, բայց մնում է եւս մօտաւորապէս 1600 լեզու, որոնցով թարգմանութիւնը նոյնիսկ դեռ չի էլ սկսւել: Աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանութիւնը պլանաւորում են իրականացնել մինչեւ 2025 թւականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։