Հա

Այլ

10/10/2018 - 08:00

Ճապոնացի միլիարդատէրը մտադիր է իր հետ Լուսին տանել մարդկանց, որոնք «աւելի լաւը կը դարձնեն աշխարհը»

Ճապոնացի միլիարդատէր, հագուստ արտադրող ընկերութեան սեփականատէր Իւսակա Մաեձաւան Տոկիոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ իր հետ դէպի Լուսին ուղեւորութեանը կը վերցնի ստեղծագործ մասնագիտութիւնների տէր մարդկանց, որոնք «աւելի լաւը կը դարձնեն աշխարհը»:

«alikonline.ir» - Ճապոնացի միլիարդատէր, հագուստ արտադրող ընկերութեան սեփականատէր Իւսակա Մաեձաւան Տոկիոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ իր հետ դէպի Լուսին ուղեւորութեանը կը վերցնի ստեղծագործ մասնագիտութիւնների տէր մարդկանց, որոնք «աւելի լաւը կը դարձնեն աշխարհը»: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալութիւնը: 

«Ես փնտրելու եմ ու կը կանչեմ մարդկանց, որոնք մեծ ցանկութիւն ունեն փոխել աշխարհն իրենց ստեղծագործութիւններով: Եւ, իհարկէ, կարեւոր է, որ ինձ դուր գան այդ մարդու ստեղծագործութիւնները: Սակայն դեռեւս ոչինչ որոշւած չէ, եւ ես դեռ ոչ ոքի ոչինչ չեմ խոստացել»,- ասել է գործարարը:

Մաեձաւան յայտնի է ոչ միայն որպէս յաջողակ ձեռնարկատէր, ում կարողութիւնը գնահատւում է 3 մլրդ. դոլար, այլեւ որպէս ակտիւ հաւաքորդ:

«Արւեստի մէջ չկան բառեր, այն միաւորում է մարդկանց` առանց ընդհանուր լեզւի: Դրա մէջ չկան բառեր, սակայն այն առիթ է ստեղծում խորքային կերպով նայելու ինքներդ ձեզ, մտածելու: Ահա, թէ ինչու եմ սիրում արւեստը»,- բացատրել է ճապոնացի միլիարդատէրը:

Լուսնի ապագայ զբօսաշրջիկը նշել է, որ նա ցանկանում է այդ ճանապարհորդութեան համար իր շուրջը հաւաքել մարդկանց տարբեր երկրներից եւ անել այնպէս, որ նրանք բոլորը խաղաղ, առանց վէճերի աւարտեն այդ ճամփորդութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։