Հա

Այլ

10/10/2018 - 08:50

«Google»-ը ներկայացրել է իր նորագոյն սմարթֆոնը, պլանշետը եւ էկրանը

Նիւ Եօրքում երեքշաբթի կայացած շնորհանդէսի ժամանակ «Google» ընկերութիւնը ներկայացրել է «Pixel 3», «Pixel 3XL» նորագոյն սմարթֆոնները եւ «Pixel Slate» պլանշետը:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում երեքշաբթի կայացած շնորհանդէսի ժամանակ «Google» ընկերութիւնը ներկայացրել է «Pixel 3», «Pixel 3XL» նորագոյն սմարթֆոնները եւ «Pixel Slate» պլանշետը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերութեան փոխնախագահ Ռիկ Օստերլոհը, ներկայացնելով նորոյթը, նշել է, որ իրենք ստեղծել են աշխարհի լաւագոյն տեսախցիկը եւ տեղադրել են այն աշխարհի լաւագույն «Pixel 3» սմարթֆոնում:

«Ինչպէս աշխատանքի, այնպէս էլ խաղի համար մենք ներկայացնում են մի պլանշետ, որը համակարգչի հզօրութիւն եւ արդիւնաւէտութիւն ունի»,- ասել է ընկերութեան ներկայացուցիչը՝ ցուցադրելով «Pixel Slate» պլանշետը:

Նա նշել է, որ տանն օգտագործելու համար իրենք նաեւ ստեղծել են «Google Home Hub» խելացի էկրանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։