Հա

Այլ

11/10/2018 - 09:10

Գիտնականներ. «Մարդն ունակ է ճանաչել մինչեւ 5 հազար անծանօթ դէմք»

Եօրքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազօտութեան հիման վրայ յանգել են այն եզրակացութեան, որ մարդը միջին հաշւով ունակ է իր յիշողութեան մէջ պահել մինչեւ 5 հազար դէմք:

«alikonline.ir» - Եօրքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազօտութեան հիման վրայ յանգել են այն եզրակացութեան, որ մարդը միջին հաշւով ունակ է իր յիշողութեան մէջ պահել մինչեւ 5 հազար դէմք: Այդ թւի մէջ մտել են այն մարդկանց կերպարները, որոնց կարելի է հանդիպել հասարակական տրանսպորտում, փողոցում, հեռուստահաղորդումների ժամանակ, սմարթֆոններում, թերթերում, հանդէսներում եւ գովազդային վահանակներին, նշւած է հետազետութեան մէջ, որը հրապարակւել է բրիտանական «Prоceedings of the Royal Society» մասնագիտացւած հանդէսի վերջին թողարկման մէջ, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Առօրեայ կեանքում մենք ունենք ազգականներին, ընկերներին, ծառայակիցներին, շոու-բիզնեսի աստղերին եւ բազմաթիւ այլ մարդկանց հեշտութեամբ նոյնականացնելու ունակութիւններ մեզ յայտնի այս կամ այն պատճառներով,- նշում է համալսարանի հոգեբանութեան ֆակուլտետի գիտական աշխատակից, ծրագրի ղեկավար Ռոբ Ջենիքսը: Բայց դժւար է հաւատալ, թէ մարդն իր ենթագիտակցութեան մէջ որքան շատ է նոյնականացնում անծանօթ դէմքեր, որոնք աւելի վաղ իրօք չեն հանդիպել, իսկ նրանք կարող են լինել հարիւրաւորներ ու հարիւրաւորներ»,- հաղորդել է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։