Հա

Այլ

15/10/2018 - 09:00

Ստիւէն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկութեանը սպառնացող նոր վտանգի մասին

Ֆիզիկոս-տեսաբան Ստիւէն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի յայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխութիւնը:

«alikonline.ir» - Ֆիզիկոս-տեսաբան Ստիւէն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի յայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխութիւնը:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Sunday Times»-ը՝ նշելով, որ մտահոգութիւնները Հոքինգը նկարագրել է իր վերջին աշխատութիւններից մէկի մէջ: Մահից առաջ բրիտանացի գիտնականը գրել էր «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» աշխատութիւնը, որը հրապարակւելու է հոկտեմբերի 16-ին:

Աշխատութեան մէջ ֆիզիկոսը կիսւել է մտահոգութիւններով, որ ապագայում մարդիկ կը կարողանան գումարի դիմաց փոփոխութիւններ անել ԴՆԹ-ում օրգանիզմի տարբեր որակներ բարելաւելու համար:

«Հնարաւոր է, որ որոշակի օրէնքներ կը սահմանւեն գէների փոփոխութիւնների վերաբերեալ, սակայն ոմանք չեն կարողանայ դիմակայել գայթակղութեանը, որպէսզի բարելաւեն մարդկային ունակութինները, օրինակ՝ յիշողութիւնը, դիմակայութիւնը հիւանդութիւններին, կեանքի տեւողութիւնը», - աղբիւրը մէջբերում է ֆիզիկոսի գրառումները:

Հոքինգի կարծիքով՝ «կատարելագործւած» մարդու ի յայտ գալը կը բերի նրան, որ սովորական մարդիկ կը սկսեն յատուկ, ստորին խաւեր ստեղծել կամ ընդհանրապէս կը վերանան:

Յիշեցնենք, որ հանրայայտ գիտնականը կեանքից հեռացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։