Հա

Այլ

18/10/2018 - 08:50

Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը

Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը: Ինչպէս պարզել են Արեւմտեան Օնտարիոյի համալսարանին առընթեր Ուղեղի ինստիտուտի կանադացի գիտնականները, ուղեղի համար առաւել վտանգաւոր է 4 ժամից պակաս տեւողութեամբ քունը:

«alikonline.ir» - Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը: Ինչպէս պարզել են Արեւմտեան Օնտարիոյի համալսարանին առընթեր Ուղեղի ինստիտուտի կանադացի գիտնականները, ուղեղի համար առաւել վտանգաւոր է 4 ժամից պակաս տեւողութեամբ քունը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիտնականների կարծիքով՝ ուղեղի աշխատանքի համար վտանգաւոր է նորմայից ցանկացած շեղումը: Այսինքն՝ բացասական ազդեցութիւն է ունենում ինչպէս երկարատեւ, այնպէս էլ կարճատեւ քունը: Հետազօտութեան շրջանակում վերլուծւել են աշխարհի տարբեր երկրներից աւելի քան 40 հազար մարդկանց տւեալները: Հաշւի են առնւել այնպիսի գործօնները, ինչպիսին են բնակավայրը, կրթական մակարդակը, դեղերի ընդունումը, տարիքը եւ այլն:

Արդիւնքում գիտնականները յանգել են այն եզրակացութեան, որ 7-8 ժամ տեւողութեամբ քնող մարդիկ լաւագոյն կոգնիտիւ ունակութիւններ ունեն՝ մնացեալի համեմատութեամբ: Ընդ որում՝ նրանք, ում քունը նշւած 7-8 ժամից զգալիօրէն կարճ է կամ հակառակը՝ երկար, ցուցադրել են մտաւոր ունակութիւնների նւազում:

Առաւել վտանգաւոր է 4 ժամից պակաս տեւողութեամբ քունը. այս դէպքում փորձարկւողների կոգնիտիւ ունակութիւնները սկսել են համապատասխանել 9 տարով մեծ անձանց մակարդակին:

Միեւնոյն ժամանակ, շատ քնելու սովորութիւնը հետազօտողները գնահատել են որպէս ստրեսի եւ սիրտ-անօթային համակարգի խնդիրների ցուցանիշ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։