Հա

Այլ

21/10/2018 - 09:40

Աշխարհի խոշորագոյն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից

Չինաստանում ստեղծւած «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագոյն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առաւօտեան յաջողութեամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու եւ վայրէջք կատարելու փորձարկումը: 

«alikonline.ir» - Չինաստանում ստեղծւած «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագոյն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առաւօտեան յաջողութեամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու եւ վայրէջք կատարելու փորձարկումը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Չինաստանի աւիացիոն արդիւնաբերութեան ընկերութեանը:

Ինքնաթիռն օգոստոսի 27-ից ի վեր գտնւում է Հուբէյ նահանգի «Չժանհէ» հիդրոօդակայանում, որտեղ մի շարք կարեւորագոյն ստուգումներ է անցել, այդ թւում՝ սահումը միջին, ցածր եւ բարձր արագութեան պարագայում: Մասնագէտները շուրջ երկու ամիս ստուգել են օդանաւի կառավարման հմտութիւնները, կայունութիւնը ջրային մակերեսին, ինչպէս նաեւ անջրանցիկութիւնը տարբեր արագութեամբ ընթանալիս: 

Աւելի վաղ չինական ընկերութիւնը յայտնել էր, որ մտադիր է ամֆիբիա-ինքնաթիռի կոմերցիոն մատակարարումներն սկսել 2022-ին:

Ինքնաթիռը զինւած է 4 տուրբոշարժիչով: Առաւելագոյն թռիչքային քաշը կազմում է 53.5 տոննա, երկարութիւնը՝ 39.3 մետր է, թեւերի բացւածքը՝ 38.8 մետր, թռիչքի առաւելագոյն հեռավորութիւնը՝ 4500 կմ.: Այն կարող է մինչեւ 50 ուղեւոր տեղափոխել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։