Հա

Այլ

22/10/2018 - 08:00

Վիետնամում եզակի սրճարան է գործում, որտեղ ձկները լողում են այցելուների ոտքերի տակ

Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է սրճարաններ կամ ռեստորաններ գտնել, որտեղ այցելուները վայելում են իրենց ճաշը կենդանիների՝ կատուների, շների եւ նոյնիսկ ոչխարների ընկերակցութեամբ:

«alikonline.ir» - Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է սրճարաններ կամ ռեստորաններ գտնել, որտեղ այցելուները վայելում են իրենց ճաշը կենդանիների՝ կատուների, շների եւ նոյնիսկ ոչխարների ընկերակցութեամբ:

«Oddity central»-ն այս անգամ անդրադարձել է աշխարհի միակ սրճարանին, որտեղ մարդիկ սուրճ են ըմպում կենդանի դեկորատիվ ձկներով շրջապատւած: Խօսքը Վիետնամի Հօ Շի Մին քաղաքում գտնւող «Amix Coffee» սրճարանի մասին է, որտեղ ձկները լողում են հիւրերի ոտքերի տակ: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Սրճարանում հարիւրաւոր, մեծ ու փոքր ձկներով լի երկու յարկ է գործում: Իւրաքանչիւր յարկ 20 քառ. մետր տարածք է զբաղեցնում, որտեղ ջրի մակարդակը հասնում է 25 սմ. խորութեան:

Այստեղ ճաշելու համար հիւրերը ստիպւած են հանել կօշիկները եւ մաքրել ոտքերը: Իւրատեսակ սրճարանի գաղափարը 23-ամեայ երիտասարդին է պատկանում, ով ցանկացել է կենդանիներով սրճարանների հայեցակարգը նոր մակարդակի հասցնել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։