Հա

Այլ

22/10/2018 - 08:10

«Porsche»-ն որոշել է սերիական արտադրութեան յանձնել էլեկտրական սպորտային ունիւերսալ մոդելը

Գերմանական «Porsche AG» ընկերութեան դիտորդական խորհուրդը հաւանութեան է արժանացրել «Mission E Cross Turismo» մոդելը սերիական արտադրութեան ներկայացնելու որոշումը:

«alikonline.ir» - Գերմանական «Porsche AG» ընկերութեան դիտորդական խորհուրդը հաւանութեան է արժանացրել «Mission E Cross Turismo» մոդելը սերիական արտադրութեան ներկայացնելու որոշումը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Motor.ru»-ն, մեքենայի սերիական տարբերակը կարտադրւի Ցուֆենհաուզէն գործարանում: Մեքենայի արտադրութեան համար 300 նոր աշխատատեղ կը ստեղծւի:

Ամենագնաց-ունիւերսալը կը համալրւի 800 վոլտ գերարարգ լիցքաւորման համակարգով եւ երկշարժիչ ուժային համակարգով, որի հզօրութիւնը կը կազմի 600 ձիաուժ: Մեքենան մէկ լիցքաւորմամբ կը կարողանայ մինչեւ 500 կմ. տարածութիւն անցնել:

Էլեկտրական «Porsche Taycan»-ը շուկայում կը յայտնւի յաջորդ տարի: Սպորտային մեքենան 100 կմ/ժամ արագութիւնը կը կարողնայ զարգացնել 3.5 վայրկեանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։