Հա

Այլ

22/10/2018 - 11:40

Ստիւէն Հոքինգի անւասայլակը եւ այլ անձնական իրեր կը հանւեն աճուրդի

Հեղինակաւոր «Christie’s» աճուրդի տունը պատրաստւում է վաճառքի հանել մեր ժամանակների ամենայայտնի գիտնականներից մէկի՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի յակիրճ պատմութիւնը» աշխատութեան հեղինակ Ստիւէն Հոքինգի անձնական իրերը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Christie’s» աճուրդի տունը պատրաստւում է վաճառքի հանել մեր ժամանակների ամենայայտնի գիտնականներից մէկի՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի յակիրճ պատմութիւնը» աշխատութեան հեղինակ Ստիւէն Հոքինգի անձնական իրերը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «apnews.com»-ը, հանգուցեալ գիտնականի անձնական իրերի շարքում են գիտական աշխատութիւններ, տիեզերքի ստեղծման վերաբերեալ դոկտորական թեզը, պարգեւներ, ինչպէս նաեւ անւասայլակը, որի միջոցով Հոքինգը տեղաշարժւում էր:

«Christie’s»-ի ներկայացուցիչ Թոմաս Վենինգը նշել է, որ ընդհանուր առմամբ ներկայացւելու է 22 նմուշ, որոնց շարքում ամենաարժէքաւորը 130-195 հազար դոլար գնահատւած դոկտորական թեզն է:

Յիշեցնենք, որ Հոքինգը մահացել է այս տարւայ մարտին: Նա 76 տարեկան էր: Պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիւ ձեւաւորւել է ժամանակակից տիեզերաբանութիւնն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, տառապում էր հազւագիւտ հիւանդութեամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մօտ ախտորոշւել էր 21 տարեկանում: Այս հիւանդութիւնը տասնամեակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալոյծ էր դարձրել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։