Հա

Այլ

24/10/2018 - 09:20

Բրիտանացի գիտնականներն աշխարհի հնագոյն չվնասւած նաւն են յայտնաբերել Սեւ ծովում

Բրիտանացի գիտնականները յայտնաբերել են մորորակի վրայ ամենահին չվնասւած նաւը, որն աւելի քան 2400 տարի գտնւել է Սեւ ծովի յատակին:

«alikonline.ir» - Բրիտանացի գիտնականները յայտնաբերել են մորորակի վրայ ամենահին չվնասւած նաւը, որն աւելի քան 2400 տարի գտնւել է Սեւ ծովի յատակին: 23-մետրանոց հին յունական առեւտրական նաւն, ինչպէս հոկտեմբերի 23-ին յայտնել է «The Times» թերթը, մեծ խորութեան վրայ գտնւել է հեռակառավարւող ստորջրեայ ապարատի միջոցով՝ Բուլղարիայի ափից 50 մղոն հեռաւորութեան վրայձ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Աջ կողին պառկած նաւը՝ չվնասւած կայմով, ղեկերով, թիավարների համար նստարաններով, ինչպէս պնդում են «The Black Sea Maritime Archaeology Project» (Սեւ ծովի ծովային հնագիտութեան ծրագրի) կազմակերպութեան հետազօտողները, «շատ նման է այն նաւին, որը պատկերւած է փորձագէտներին յայտնի հին յունական սկահակի վրայ, որը պահւում է Բրիտանական թանգարանում:

Նաւի գերազանց պահպանւածութեանը նպաստել է այն հանգամանքը, որ Սեւ ծովում 200 մետրից ցած խորութիւններում գործնականում թթւածին չկայ: Այլ ծովերում հազւագիւտ գտածօն նման տեսքով չէր պահպանւի, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։