Հա

Այլ

24/10/2018 - 09:30

Յայտարարւել են աշխարհում ամենից շատ վաճառւող աւտոմեքենաները

Աշխարհում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող աւտոմեքենան «Toyota Corolla»-ն է՝ բոլոր վերափոխակներով: 

«alikonline.ir» - Աշխարհում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող աւտոմեքենան «Toyota Corolla»-ն է՝ բոլոր վերափոխակներով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են «Focus2move» վերլուծական գործակալութեան տւեալները:

Այս տարւայ առաջին եօթ ամսւայ ընթացքում վաճառւել է 816 հազար 748 աւտոմեքենայ: Երկրորդ տեղն զբաղեցրել է «Ford F-Series»-ը՝ 722 հազար 566 վաճառւած օրինակներով: Երրորդ հորիզոնականը բաժին է հասել «Volkswagen Golf»-ին (572 հազար 772 վաճառւած աւտոմեքենայ): Դրանց յաջորդում են «Honda Civic»-ը (563 333) եւ «Toyota RAV4»-ը (561 601): Ինչպէս նշում է գործակալութիւնը, երկու մակնիշներն էլ մինչեւ տարեվերջ կարող են յետ մղել «Golf»-ին: Նաեւ ժողովրդականութիւն վայելող աւտոմեքենաների տասնեակում յայտնւել են «Volkswagen Tiguan»-ը (539 463), «Volkswagen Polo»-ն (499 462), «Honda CR-V»-ը (460 904), «Toyota Camry»-ն (454 094) եւ «Chevrolet Silverado»-ն (430 708), հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։