Հա

Այլ

25/10/2018 - 08:20

1.6 մլն. դոլար. Ռոնալդուն ցոյց է տւել հայազգի գործարարի բրենդի թանկարժէք ժամացոյցը

Յայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Մանչեսթերում «Իւվենտուս» եւ «Մանչեսթեր Իւնայթեդ» ֆուտբոլային ակումբների միջեւ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկայացել է հայկական ծագմամբ շւէյցարացի գործարար Վարդան Սիրմաքեշի «Franck Muller» բրենդի թանկարժէք ժամացոյցով:

«alikonline.ir» - Յայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Մանչեսթերում «Իւվենտուս» եւ «Մանչեսթեր Իւնայթեդ» ֆուտբոլային ակումբների միջեւ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկայացել է հայկական ծագմամբ շւէյցարացի գործարար Վարդան Սիրմաքեշի «Franck Muller» բրենդի թանկարժէք ժամացոյցով: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «pulse.ng»-ն:

Բրիտանական լրատւամիջոցները պարզել են, որ մարզիկի ձեռքը զարդարող հազւագիւտ ժամացոյցը պատրաստւած է 424 սպիտակ ու կարմիր ադամանդից ու արժէ 1.6 մլն. դոլար:

Շւէյցարական բարձրորակ ժամացոյցների արտադրութեամբ զբաղւող «Franck Muller» բրենդը հիմնադրւել է 1998 թ. շւէյցարացի գործարար Ֆրանկ Միւլէրի ու հայազգի Վարդան Սիրմաքեշի կողմից: 2003 թ. Միւլէրն ընկերութեան բաժնետոմսերի իր փաթեթը վաճառել է Սիրմաքեշին, որն էլ այժմ հեղինակաւոր բրենդի սեփականատէրն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։