Հա

Այլ

25/10/2018 - 08:40

Նիւ Եօրքում առաջին անգամ աճուրդի կը հանւի արհեստական ինտելեկտի ստեղծած դիմանկարը, որը գնահատւում է 10 հազար դոլար

«Christie's» աճուրդի տունը պատրաստւում է նոր ռեկորդային գործարք իրականացնել՝ այս անգամ վաճառքի հանելով արհեստական ինտելեկտի կողմից ստեղծւած արւեստի գործը:

«alikonline.ir» - Պիկասոյի եւ Մոնէի գործերը ռեկորդային գներով վաճառած «Christie's» աճուրդի տունը պատրաստւում է նոր ռեկորդային գործարք իրականացնել՝ այս անգամ վաճառքի հանելով արհեստական ինտելեկտի կողմից ստեղծւած արւեստի գործը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Daily Mail»-ը, «Էդմոնդ Բիլեմիի դիմանկարը», որն ստեղծել է արհեստական ինտելեկտը, իրենից ներկայացնում է մուգ կոստիւմով տղամարդու աղոտ դիմանկար:

Նկարի ներքեւի անկիւնային հատւածում բաւականին ազատ տարածութիւն կայ, որտեղ երեւում է հեղինակի ստորագրութիւնը:

Նկարը, որը այսօր վաճառքի կը հանւի Նիւ Եօրքում, գնահատւում է 10 հազար դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։