Հա

Այլ

25/10/2018 - 09:40

«Տիտանիկ»-ի պատճէնը 2022 թւականին կը կրկնի նաւի պատմական երթուղին

Նաւը, որը «Տիտանիկ»-ի պատճէնն է, ջուրը կիջեցւի 2022 թւականին եւ կը կրկնի Մեծ Բրիտանիայից ԱՄՆ պատմական երթուղին, որն այդպէս էլ չաւարտեց նրա հանրայայտ նախորդը:

«alikonline.ir» - Նաւը, որը «Տիտանիկ»-ի պատճէնն է, ջուրը կիջեցւի 2022 թւականին եւ կը կրկնի Մեծ Բրիտանիայից ԱՄՆ պատմական երթուղին, որն այդպէս էլ չաւարտեց նրա հանրայայտ նախորդը: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «CBS»-ն:

«Տիտանիկ 2» նախագծի վրայ աշխատում է «Blue Star Line» ընկերութիւնը, որը ղեկավարում է աւստրալացի բիզնեսմեն Քլայւ Փալմէրը: Նախագծի գործարկման մասին յայտարարւել էր 2012 թւականին, սակայն 2015-ին աշխատանքները կասեցւել էին ֆինանսական խնդիրների պատճառով եւ վերականգնել միայն այս տարւայ սեպտեմբերին:

Ընկերութիւնը նախատեսում է վերաստեղծել «Տիտանիկ»-ի օրիգինալ պատմական ինտերիերը՝ այն, միաժամանակ, յագեցնելով ժամանակակից նաւիգացիոն համակարգերով եւ նախատեսելով անվտանգութեան բոլոր միջոցները: Նման նաւի կառուցման արժէքը գնահատւում է 500 մլն. դոլար, ենթադրւում է, որ այն կարող է տեղաւորել 2.4 հազար ուղեւորի եւ անձնակազմի 900 անդամի:

Փալմէրը յայտնել է, որ նոր «Տիտանիկ»-ն իր առաջին երկշաբաթեայ նաւարկութիւնը կը կատարի Սինգապուրից Դուբայ, որտեղից կուղեւորւի Սաութհեմփթոն, այնուհետեւ կը հատի Ատլանտիկան եւ կը ժամանի Նիւ Եօրք: Ըստ ընկերութեան ծրագրերի՝ նաւը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ամենշաբաթեայ նաւարկութիւնները կիրականացնի ամառային ամիսներին:

«Տիտանիկ»-ը Սաութհեմփթոնից Նիւ Եօրք իր առաջին եւ վերջին նաւարկութիւնը սկսել է 1912 թւականի ապրիլի 10-ին: Ապրիլի 14-ի լոյս 15-ի գիշերը Հիւսիսային Ատլանտիկայի ջրերում նաւն այսբերգի է բախւել եւ ջրասոյզ եղել 2 ժամ 40 րոպէ անց: Նաւաբեկութեան հետեւանքով զոհւել է մօտ 1.5 հազար մարդ, յաջողւել է փրկւել 712 ուղեւորի եւ անձնակազմի անդամների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։