Հա

Այլ

27/10/2018 - 09:10

Գրեթէ 200 նոր միլիարդատէրեր են աշխարհում յայտնւել 2017 թւականին

Առնւազն 199 մարդ միլիարդատէր է դարձել 2017 թւականի արդիւնքներով՝ աշխարհում բոլոր միլիարդատէրերի ընդհանուր կարողութիւնն աւելացնելով 19 տոկոսով՝ մինչեւ 8.9 տրիլիոն դոլար:

«alikonline.ir» - Առնւազն 199 մարդ միլիարդատէր է դարձել 2017 թւականի արդիւնքներով՝ աշխարհում բոլոր միլիարդատէրերի ընդհանուր կարողութիւնն աւելացնելով 19 տոկոսով՝ մինչեւ 8.9 տրիլիոն դոլար:

Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են «UBS Group AG» (UBS) ֆինանսական հոլդինգի եւ «PricewaterhouseCoopers» (PwC) կոնսալտինգային ընկերութեան համատեղ զեկոյցի տւեալները, որոնք հոկտեմբերի 26-ին ներկայացրել է «Reuters» գործակալութիւնը: Նրա տւեալներով՝ 2017 թւականին միլիարդատէր դարձած անձանց ամբողջ խմբի մօտաւորապէս երրորդ մասն իր կարողութիւնը վաստակել է ինովացիաների ոլորտում: Ընդ որում՝ միլիարդատէրերի մեծ մասը գրանցւած է Չինաստանում, որտեղ նրանց թիւը տարւայ ընթացքում աւելացել է 55-ով. նրանց միագումար կարողութիւնը գնահատւում է 1.12 տրլն. դոլար:

«Չինացի միլիարդատէր-ձեռնարկատէրերը գլխաւորում են իրենց երկրի եւ ամբողջ Ասիայի տնտեսական տրանսֆորմացիան: Մէկ տասնամեակից փոքր-ինչ աւելի ժամանակաշրջանում նրանք խոշորագոյն ընկերութիւններ են ստեղծել աշխարհում, բարձրացրել են կենսամակարդակի ստանդարտները եւ կարողութիւններ վաստակել աննախադէպ արագութեամբ»,- ասւած է զեկոյցում:

Ինչպէս նշում են «UBS»-ը եւ «PwC»-ը, այժմ Ասիայում աւելի շատ միլիարդատէրեր կան, քան ԱՄՆ-ում, երեք տարւայ ընթացքում նրանց միագումար կարողութիւնը պէտք է գերազանցի ամենահարուստ ամերիկացի ձեռնարկատէրերի կարողութիւնը, որն այժմ գնահատւում է 2.5 տրլն. դոլար: 2016-ից մինչեւ 2018 թւականը Չինաստանում յայտնւել է առնւազն 1 մլրդ. դոլար կապիտալիզացիայով 50 ընկերութիւն, ԱՄՆ-ում այդ ժամանակաշրջանում յայտնւել է նման 62 ընկերութիւն, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։