Հա

Այլ

29/10/2018 - 08:10

1050 ձիաուժ հզօրութեամբ «Speedtail»-ը. հրապարակւել են ամենաարագընթաց «McLaren»-ի առաջին լուսանկարները

Բրիտանական «McLaren» ընկերութիւնը մանրամասն տեղեկութիւններ է բացայայտել «Speedtail» նորագոյն սուպերհիբրիդի մասին, որն ապրանքանիշի պատմութեան մէջ ամենաարագ եւ տեխնոլոգիապէս յագեցած մոդելն է:

«alikonline.ir» - Բրիտանական «McLaren» ընկերութիւնը մանրամասն տեղեկութիւններ է բացայայտել «Speedtail» նորագոյն սուպերհիբրիդի մասին, որն ապրանքանիշի պատմութեան մէջ ամենաարագ եւ տեխնոլոգիապէս յագեցած մոդելն է:

Ըսր «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, հիպերքարը համալրւել է ամբողջութեամբ ածխածնային թափքով, ինչպէս նաեւ այլ նորարար տարրերով: Ինչպէս նշւում է, բոլոր 106 օրինակն արդէն վաճառւել է:

«McLaren Speedtail»-ը կառուցւել է յատուկ մոդելի համար նախագծւած դիզայնով: Ձգւած կաթիլի տեսք ունեցող թափքը պատրաստւած է ածխածնային մանրաթելից: Մեքենայի երկարութիւնը կազմում է 5137 մմ.: Ընդհանուր քաշը կազմում է 1430 կգ.:

Հիբրիդային ուժային համակարգի շնորհիւ, որի ընդհանուր հզօրութիւնը կազմում է 1050 ձիաուժ, «McLaren Speedtail»-ը 300 կմ/ժամ արագութիւնը զարգացնում է 12.8 վայրկեանում: 100 կմ/ժամ-ը զարգացնելու արագութիւնն ընկերութիւնը դեռեւս չի գաղտնազերծել: Սուպերհիբրիդի առաւելագոյն արագութիւնը կազմում է 403 կմ/ժամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։