Հա

Այլ

31/10/2018 - 08:00

Զամբիայում 1.13 կիլոգրամ քաշով զմրուխտ են գտել

Մեծութեամբ հազւագիւտ զմրուխտ են յայտնաբերել Զամբիայի հիւսիսի Կանեմ հանքակտրւածքի բանւորները: Բնակտորի քաշը կազմում ե 5655 կարատ կամ 1.13 կիլոգրամ:

«alikonline.ir» - Մեծութեամբ հազւագիւտ զմրուխտ են յայտնաբերել Զամբիայի հիւսիսի Կանեմ հանքակտրւածքի բանւորները: Բնակտորի քաշը կազմում ե 5655 կարատ կամ 1.13 կիլոգրամ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է հեռուստառադիոհաղորդումների «BBC» կորպորացիան: Զմրուխտն ստացել է յատուկ անուն՝ «Ինկալամու» (բեմբի լեզւից թարգմանած՝ «Առիւծ»): Այն «օժտւած է գերազանց թափանցիկութեամբ եւ հիանալի կանաչ գոյնով՝ ոսկեգոյն երանգաւորմամբ», նշւում է «Kagem Mining Ltd» լեռնարդիւնահանող ընկերութեան մամուլի տեղեկագրում:

Սպասւում է, որ բնակտորն այս տարւայ նոյեմբերին կը ցուցադրւի Սինգապուրի աճուրդում: «Մենք բարձր որակի զամբիական զմրուխի պահանջարկի զարմանալի աճ ունենք աշխարհի խոշորագոյն ոսկերչական բրենդների կողմից, յատկապէս Եւրոպայում,- նշում է ընկերութիւնը: -Նրանք գնահատում են դրանց յագեցած երանգը եւ բացառիկ թափանցիկութիւնը»: Չի բացառւում, որ վաճառքից առաջ բնակտորը կը սղոցվի մի քանի մասի:

«Kagem Mining Ltd» ընկերութիւնը երեք քառորդով պատկանում է լոնդոնեան «Gemfields»-ին, կանոնադրային կապիտալի 25 տոկոսը բաժին է ընկնում զամբիական պետական «Industrial Development Corporation of Zambia»-ին: Զմրուխտների պատմութիւնը հարուստ է բացառիկ գտածօներով: Դրանց թւում է, օրինակ, «Զմրուխտէ Բուդդան»՝ 3600-կարատանոց բիւրեղը, որը յայտնաբերւել է 1994 թւականին Մադագասկարում, կամ «Պրեզիդենտը», որը արդիւնահանւել է 1993 թւականին Ուրալում (1.2 կիլոգրամ կամ 6000-կարատ): Ամենախոշորը համարւում է այն զմրուխտը, որը 1974 թւականին գտնւել է Բրազիլիայում (28 կիլոգրամ), հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։