Հա

Այլ

01/11/2018 - 08:10

«Forbes»-ը հրապարակել է ամենբարձր գրւող, սակայն արդէն մահացած արտիստների ցանկը

Հեղինակաւոր «Forbes» ամսագիրը հրապարկել է այն արտիստների ամենամեայ ցանկը, որոնց աշխատանքները հսկայական եկամուտ են բերում իրաւասու անձանց անգամ արտիստի մահից յետոյ:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Forbes» ամսագիրը հրապարկել է այն արտիստների ամենամեայ ցանկը, որոնց աշխատանքները հսկայական եկամուտ են բերում իրաւասու անձանց անգամ արտիստի մահից յետոյ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Forbes»-ի ցանկի առաջին հորիզոնականում է յայտնվել Մայքլ Ջեքսոնը՝ 400 միլիոն դոլար տարեկան «եկամտով»: Ինչպէս նշում է պարբերականը, անգամ մահը խոչընդոտ չի հանդիսացել յաջողութեան համար:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլւիս Փրեսլին: Երաժշտի ալբոմները շարունակում են զգալի պահանջարկ վայելել, սակայն, չնայած դրան, եկամտի ամենամեծ աղբիւրը շարունակում է մնալ Գրէյսլանդ առանձնատունը, որը յայտնի զբօսաշրջային վայր է դարձել: Ընդհանուր առմամբ մէկ տարւայ ընթացքում Փրեսլին «վաստակել» է 40 միլիոն դոլար:

Առաջատար եռեակը եզրափակում է ամերիկացի գոլֆիստ Առնոլդ Փալմէրը: Մարզիկի՝ բրենդի վերածւած անունն ամէն տարի 35 միլիոն դոլար է բերում իրաւասու անձնաց:

Չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներում են յայտնվել նկարիչ Չարլզ Շուլցն (34 միլիոն դոլար) ու երաժիշտ Բոբ Մառլին (23 միլիոն դոլար):

Շոուբիզնեսի «ամենբարձր վարձատրւող հանգուցեալների» տասնեակում են յայտնւել նաեւ դանիացի գրող Դոկտոր Սիւզը (Թէոդոր Սուս Գէյսէլ), «Playboy» ամսագրի հիմնադիր Հեու Հեֆնէրը, Մերիլին Մոնրոն, Փրինսը եւ Ջոն Լենոնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։