Հա

Այլ

03/11/2018 - 09:00

«BBC». «Ստիւէն Հոքինգը կարող է յայտնւել 50 ֆունտ ստեռլինգ անւանական արժէքով թղթադրամի վրայ»

Մեծ Բրիտանիայի նշանաւոր գիտնականներից մէկի պատկերը կը զարդարի 50 ֆունտ ստեռլինգ (մօտաւորապէս 66 դոլար) անւանական արժէքով նոր թղթադրամը, որը պէտք է փոխարինելու գայ ներկայիս թղթադրամին, որն առաջին անգամ շրջանառութեան մէջ է մտել 1981 թւականին: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի նշանաւոր գիտնականներից մէկի պատկերը կը զարդարի 50 ֆունտ ստեռլինգ (մօտաւորապէս 66 դոլար) անւանական արժէքով նոր թղթադրամը, որը պէտք է փոխարինելու գայ ներկայիս թղթադրամին, որն առաջին անգամ շրջանառութեան մէջ է մտել 1981 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, նոյեմբերի 2-ին յայտնել է հեռուստահաղորդումների «BBC» կորպորացիան:

«Մեր թղթադրամները հնարաւորութիւն են ընձեռում ցոյց տալ Միացեալ Թագաւորութեան հասարակութեան բազմազանութիւնը եւ նշել նրա ականաւոր քաղաքացիների աւանդը»,- «BBC»-ն մէջբերում է Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քառնիի խօսքը: Նշւում է, որ անւանակարգորդների թւում կարող է լինել ցանկացած մարդ, որն զբաղւել է գիտութեամբ, այդ թւում՝ աստղագիտութեան, կենսաբանութեան, քիմիայի, ինժեներիայի, մաթեմատիկայի, բժշկութեան եւ ֆիզիկայի բնագաւառում:

Հնարաւոր թեկնածուների թւում է բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Ստիւէն Հոքինգը (1942-2018 թթ.): Նրա գիտական հետաքրքրութիւնների հիմնական բնագաւառները եղել են տիեզերագիտութիւնը եւ քւանտային ձգողականութիւնը, նա շատ ժամանակ է յատկացրել սեւ անցքերի ուսումնասիրութեանը: «BBC»-ն եւս մէկ յաւակնորդ է համարում բրիտանացի մաթեմատիկոս եւ գաղտնագրող Ալան Թիւրինգին (1912-1954 թթ.), մարդ, որին յաջողւեց բացայայտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Էնիգմա» ծածկագրող մեքենայի կոդը:

Անգլիայի Բանկը պէտք է մշակի եւ հաստատի նոր թղթադրամի դիզայնը, որի շրջանառութեան մէջ մտնելու ամսաթիւը մնում է անյայտ:

Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկն աւելի վաղ՝ 2017 թւականի սեպտեմբերին, շրջանառութեան մէջ է դրել սինթետիկ պոլիմերներից պատրաստւած 10 ֆունտ ստեռլինգ անւանական արժէքով դրամը՝ անգլիացի կին գրող Ջէյն Օսթինի (1775-1817 թթ.) պատկերով, իսկ դրանից մէկ տարի առաջ՝ 5 ֆունտ ստեռլինգ անւանական արժէքով թղթադրամը՝ Միացեալ Թագաւորութեան նախկին վարչապետ Վինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) դիմանկարով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։