Հա

Այլ

04/11/2018 - 08:00

Արգենտինայում գիտնականներն անյայտ տեսակի դինոզաւրերի ոսկորներ են յայտնաբերել

Արգենտինական Նեուկեն նահանգում գիտնականները գիտութեանն անյայտ տեսակի 3 դինոզաւրի ոսկորներ են յայտնաբերել: 

«alikonline.ir» - Արգենտինական Նեուկեն նահանգում գիտնականները գիտութեանն անյայտ տեսակի 3 դինոզաւրի ոսկորներ են յայտնաբերել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «Acta Palaeontologica Polonica» գիտական ամսագիրը:

Արժէքաւոր գտածօն յայտնաբերել են մի խումբ իսպանացի ու արգենտինացի հետազօտողներ: Յայտնաբերւած անյայտ տեսակն ապրել է մօտ 110 միլիոն տարի առաջ եւ պատկանում է բուսակեր դինոզաւրերի խմբին, որոնք չորքոտանի էին եւ ունէին երկար պոչ ու պարանոց:

Յայտնաբերւած մնացուկները պատկանում են մինչեւ 12 մետր երկարութիւն ունեցող հասուն դինոազաւրի եւ 6-7 մետր երկարութեամբ երկու երիտասարդ դինոզաւրի: Հարկ է նշել, որ Նեուկեն նահանգի համար սա շատ իւրայատուկ յայտնագործութիւն է, քանի որ այն ժամանակաշրջանում, երբ մոլորակը բնակեցւած էր դինոզաւրերով, այդտեղ անապատային տարածք է եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։