Հա

Այլ

04/11/2018 - 08:10

«BMW»-ն ներկայացրել է «8 Series» կաբրիոլետը

Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է «8 Series» կաբրիոլետը, որի հանդիսաւոր շնորհանդէսը կայանալու է Լոս Անջելէսի աւտոշոուի շրջանակում: 

«alikonline.ir» - Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է «8 Series» կաբրիոլետը, որի հանդիսաւոր շնորհանդէսը կայանալու է Լոս Անջելէսի աւտոշոուի շրջանակում: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, նորոյթը գրեթէ չի տարբերւում «8 Series» կուպէից:

Նշւում է, որ կաբրիոլետի տանիքը բացւում-փակւում է 15 վայրկեանում:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա ամերիկեան շուկայում վաճառքի հանւելիք մոդելը համալրւած է 4.4 լ աշխատանքային ծաւալով, 523 ձիաուժ հզօրութեամբ «V8» երկտուրբօ շարժիչով, որը 100 կմ/ժ արագութիւն է զարգացնում 3.9 վայրկեանում:

Մինչդեռ եւրոպական շուկայի համար նախատեսւած մոդելն ունի 3 լ աշխատանքային ծաւալով, 315 ձիաուժ հզօրութեամբ երկտուրբօ շարժիչ:

Մեքենայի գինը 121 հազար դոլար է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։