Հա

Այլ

04/11/2018 - 08:20

Մահացել է Ջեկի Չանին ու Բրիւս Լիին աշխարհին բացայայտած կինոպրոդիւսեր Ռէյմոնդ Չոուն

Իննսունմէկ տարեկանում կեանքից հեռացել է լեգենդար հոնկոնգցի կինոպրոդիւսեր Ռէյմոնդ Չոուն, որի շնորհիւ համաշխարհային կինոարւեստում ժամանակին բացայայտւել են մարտաֆիլմերի աստղեր Ջէքի Չանն ու Բրիւս Լին: 

«alikonline.ir» - Իննսունմէկ տարեկանում կեանքից հեռացել է լեգենդար հոնկոնգցի կինոպրոդիւսեր Ռէյմոնդ Չոուն, որի շնորհիւ համաշխարհային կինոարւեստում ժամանակին բացայայտւել են մարտաֆիլմերի աստղեր Ջէքի Չանն ու Բրիւս Լին: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «scmp.com» կայքը:

Յայտնի է, որ Չոուի առաջին մասնագիտութիւնը եղել է լրագրութիւնը, բայց աւելի ուշ նա սկսել է զբաղւել կինոյով:

Պրոդիւսերն օգնում էր կարիերայի սկզբում գտնւող երիտասարդ դերասաններին ու աջակցում նրանց միջազգային ճանաչմանը:

Նա յայտնի էր որպէս «Հոնկոնգի կինոարդիւնաբերութեան կնքահայր», որը պրոդիւսերաւորել է աւելի քան 600 ֆիլմ, նպաստել մարտաֆիլմերում քունգ-ֆու արեւելեան մարտարւեստի հանրայնացմանն ու հիմնել «Golden Harvest» յայտնի կինոընկերութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։