Հա

Այլ

15/11/2018 - 08:00

«Volkswagen»-ը յաւակնում է դառնալ էլեկտրական աւտոմեքենաների ամենախոշոր արտադրողը Եւրոպայում

Գերմանական «Volkswagen»-ը յայտարարել է, որ ընկերութեանը պատկանող եւս երկու գործարան 2022-ից սկսելու է արտադրել էլեկտրական աւտոմեքենաներ: Խօսքն Էմդենի եւ Հաննովէրի գործարանների մասին է, որոնք նախատեսում են թողարկել մօտ 50 միլիոն էլեկտրամոբիլ: 

«alikonline.ir» - Գերմանական «Volkswagen»-ը յայտարարել է, որ ընկերութեանը պատկանող եւս երկու գործարան 2022-ից սկսելու է արտադրել էլեկտրական աւտոմեքենաներ: Խօսքն Էմդենի եւ Հաննովէրի գործարանների մասին է, որոնք նախատեսում են թողարկել մօտ 50 միլիոն էլեկտրամոբիլ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Աւելի վաղ գերմանական աւտոարտադրող ընկերութիւնը հաղորդել էր, որ էլեկտրական մեքենաներ կատադրի միայն մէկ Ցւիկկաուի գործարանը, որն արտադրութիւնը պէտք է սկսի յաջորդ տարւայ վերջին: Տարածած յայտարարութեան մէջ «Volkswagen»-ը խոստացել է, որ 2022 թւականին ունենալու է «էլեկտրամոբիլների արտադրութեան ամենախոշոր ցանցը Եւրոպայում»:

Էլեկտրական մեքենաներ թողարկելու ընկերութեան որոշումը դեռեւս պէտք է հաւանութեան արժանացնի ընկերութեան վերահսկիչ խորհուրդը: Նշւում է, որ Էմդենի եւ Հաննովէրի գործարաններում աշխատում են մօտ 20 հազար մարդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։