Հա

Այլ

15/11/2018 - 08:10

«Tesla»-ն սուպերմենին մեքենայի է վերածել

«T Sportline» տիւնինգային ընկերութիւնը ներկայացրել է «սուպերհերոս» «Tesla Model S»-ն «Project Superman» անւանմամբ։ Էլեկտրոնային մեքենան ստացել է վերափոխւած սրահ, կոմիքսների հերոսի «ֆիրմային» գոյներով թափք եւ 21 դուեմ անիւներ: 

«alikonline.ir» - «T Sportline» տիւնինգային ընկերութիւնը ներկայացրել է «սուպերհերոս» «Tesla Model S»-ն «Project Superman» անւանմամբ։ Էլեկտրոնային մեքենան ստացել է վերափոխւած սրահ, կոմիքսների հերոսի «ֆիրմային» գոյներով թափք եւ 21 դուեմ անիւներ: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Motor»-ը։

«Tesla Model S»-ի թափքը ներկւած է «Deep Blue» մուգ կապոյտ մետալիկ կոնտրաստային կարմիր լոգոտիպով։ Մեքենայի սրահը գրեթէ ամբողջութեամբ կարել են «Bentley Red»-ի կարմիր կաշւից։

Իւրայատկութիւնների թւում՝ նստատեղի ծակոտկեն կենտրոնական հատւած, ներդիրներ դռներին, կապոյտ ածխապլաստիկից ներդիրներ ղեկին եւ նոյն գոյնի թաւշակաշւէ ներդիր առաջնային վահանակին։ Գորգերին Սուպերմենի լոգոտիպն է։

«Project Supermanժ»-ը կառուցւած է «P100D» լիաքարշակ մոդիֆիկացիայի բազայի հիման վրայ։ Այն զինւած է էլեկտրական շարժիչներով, որոնց գումարային հզօրութիւնը կազմում է 773 ձիաուժ եւ 967 Ն/մ պտտման պահ։ Տեղից մինչեւ 100 կմ. լիֆթբեքը անցնում է 2,6 վայրկեանում։ Մեքենայի առաւելագոյն արագութիւնը 250 կմ/ժ է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։