Հա

Այլ

15/11/2018 - 09:10

Այս եղանակին աւելի շատ արմաւ ուտելու 6 պատճառ

Խորհուրդ է տրւում աշնանը եւ ձմռանը հնարաւորինս շատ արմաւ ուտել, քանի որ դրանք մեծ քանակութեամբ սննդարար նիւթեր են պարունակում, որոնց շնորհիւ օրգանիզմի համար շատ օգտակար են: 

«alikonline.ir» - Խորհուրդ է տրւում աշնանը եւ ձմռանը հնարաւորինս շատ արմաւ ուտել, քանի որ դրանք մեծ քանակութեամբ սննդարար նիւթեր են պարունակում, որոնց շնորհիւ օրգանիզմի համար շատ օգտակար են: Այս մասին գրում է «news.am»-ը:

 

Արմաւն արդիւնաւէտ է մրսածութեան դէմ պայքարում

Արմաւը թեթեւացնում է հազը եւ նպաստում խորխի արտադրմանը, ուստի հազով ուղեկցւող մրսածութեան դէպքում այն ուղղակի անփոխարինելի է:

Դրանից բացի, արմաւը հարուստ է ամինաթթուներով. եթէ ամէն օր ուտէք արմաւի կոյտ եւ խմէք մէկ բաժակ կաթ, դուք կապահովեք ձեր օրգանիզմի համար բոլոր հիմնական ամինաթթուների՝ օգտակար սննդարար նիւթերի նւազագոյն պահանջը, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար:

 

Արմաւն օգտակար է գլխի համար

Արմաւի գործածումը խթանում է ուղեղի աշխատանքը՝ գլիւկոզայի մեծ քանակութիւն պարունակելու շնորհիւ: Կարծիք կայ, որ այն մարդիկ, ովքեր օրւայ ընթացքում ձեռքի հետ արմաւ են ուտում, աչքի են ընկնում կենտրոնանալու եւ վերլուծական մտածողութեան բարելաււած ունակութեամբ: Սակայն շաքարային դիաբետով մարդիկ պէտք է զգուշութիւն պահպանեն. արմաւը ձեր սննդակարգի մէջ ներառելուց առաջ անպայման խորհրդակցէք ձեր էնդոկրինոլոգի հետ:

 

Արմաւը բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից

Արմաւի չիրը պարունակում է ահռելի քանակութեամբ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտային նիւթեր, որոնք ապահովում են բջիջների պաշտպանութիւնը ազատ ռադիկալների կողմից վնասւելուց:

 

Արմաւն օգնում է հիպերտոնիայի դէպքում

Արմաւի պարբերական գործածումը օգնում է աւելի լաւ վերահսկել զարկերակային ճնշումը եւ բարելաւում է հիպերտոնիկների ինքնազգացողութիւնը:

 

Ստրեսի դէպքում արմաւը վիճակը բարելաւում է

Արմաւը պարունակում է բականաչափ շատ կալիում, մագնիում եւ «В6» վիտամին, որոնք ամրացնում են հոգեվիճակը եւ էմոցիոնալ առողջութիւնը: Ուստի ստրեսի դէպքում արմաւը կարող է զգալիօրէն բարելաւել ձեր ինքնազգացողութիւնը:

 

Արմաւն օրգանիզմից դուրս է բերում աւելորդ հեղուկը

Արմաւը նպաստում է օրգանիզմից աւելորդ հեղուկի դուրսբերմանը, այս պատճառով երիկամային հիւանդութիւններով մարդիկ պէտք է այս մրգին յատուկ ուշադրութիւն դարձնեն՝ նախապէս, իհարկէ, սննդակարգում փոփոխութիւնների մասին խօսելով բուժող բժշկի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։