Հա

Այլ

15/11/2018 - 09:20

Դասական մոդելների վերածնունդ. «Nokia»-ն ստեղներով նոր հեռախօսներ է թողարկել

Ֆիննական «Nokia» ապրանքանիշը նորացրել է իր բջջային հեռախօսի դասական 106 եւ 230 մոդելները՝ թողարկելով դրանց նոր սերնդի տարբերակները:

«alikonline.ir» - Ֆիննական «Nokia» ապրանքանիշը նորացրել է իր բջջային հեռախօսի դասական 106 եւ 230 մոդելները՝ թողարկելով դրանց նոր սերնդի տարբերակները:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «korrespondent.net»-ը, նորագոյն գաջեթների գլխաւոր առանձնայատկութիւնը մարտկոցի երկարատեւ աշխատանքն է: «Nokia 106» մոդելի նոր սերունդը համալրւել է «SIM»-քարտի ներդրման համար նախատեսւած տեղով, ինչպէս նաեւ ընդլայնւած ներքին յիշողութեամբ: Դա թոյլ կը տայ օգտատիրոջը մինչեւ 2000 հեռախօսահամար եւ 500 հաղորդակցութիւն պահել:

Տեսախցիկ հեռախօսում չկայ, սակայն ստեղծողները պահպանել են հանրայայտ օձով խաղը:

Ինչ վերաբերում է «Nokia 230» մոդելին, այն համալրւել է պոլիկարբոնատից պատրաստւած կորպուսով, որը վնասւելու աւելի քիչ հաւանականութիւն ունի: Արտադրողները խոստանում են, որ բջջայինը խօսելու ռեժիմում 15 ժամ կարող է աշխատել եւ մինչեւ 3 շաբաթ սպասման ռեժիմում:

Երկու մոդելն էլ համացանցին միանալու գործառոյթով են համալրւած, սակայն միայն «2G» ցանցին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։