Հա

Այլ

17/11/2018 - 08:00

90,3 մլն. դոլար՝ ողջ նկարչի կտաւի համար. «Christie’s»-ի աճուրդում նոր ռեկորդ է սահմանւել

Մեծ Բրիտանիայի ժամանակակից նկարիչներից մէկի՝ Դեւիդ Հոքնիի «Երկու ֆիգուր լողաւազանի մօտ» կտաւը նոր ռեկորդ է սահմանել «Christie's»-ի կազմակերպած աճուրդում: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի ժամանակակից նկարիչներից մէկի՝ Դեւիդ Հոքնիի «Երկու ֆիգուր լողաւազանի մօտ» կտաւը նոր ռեկորդ է սահմանել «Christie's»-ի կազմակերպած աճուրդում: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, այն դարձել է ողջ նկարչի՝ աճուրդով ամենաթանկ վաճառւած կտաւը, որի համար անյայտ գնորդը վճարել է 90,3 մլն. դոլար:

Յայտնի է, որ աճուրդը կայացել է Նիւ Եօրքում: Հոքնիի կտաւի համար «պայքարը» տեւել է ինը րոպէ: Ի վերջոյ, այն բաժին է հասել անյայտ գնորդի՝ 90.312.500 դոլարով:

81-ամեայ Հոքնիի կտաւի մեկնարկային գինը եղել է 80 մլն. դոլար:

Աղբիւրը մանրամասնում է, որ նախկին ռեկորդը պատկանում էր ամերիկացի նկարիչ Ջէֆ Քունսի «Օրանժ» կտաւին, որը 2013 թ. «Christie's»-ի աճուրդում վաճառւել էր 58,4 մլն. դոլարով:

Մինչդեռ երբեւէ աճուրդում վաճառւած ամենաթանկ կտաւը պատկանում է Վերածննդի դարաշրջանի հանճար Լէոնարդօ դա Վինչիի վրձնին: Խօսքը Յիսուս Քրիստոսին պատկերող «Սալւատորէ Մունդի» կտաւի մասին է, որն աճուրդում վաճառւել է 450,3 մլն. դոլարով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։