Հա

Այլ

18/11/2018 - 08:00

Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է «Amazon»-ի սնանկ դառնալը

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Amazon» ինտերնետ ընկերութեան հիմնադիր-ղեկավար Ջէֆ Բեզոսը, իր աշխատողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Amazon»-ը մի օր սնանկ կը դառնայ: 

«alikonline.ir» - Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Amazon» ինտերնետ ընկերութեան հիմնադիր-ղեկավար Ջէֆ Բեզոսը, իր աշխատողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Amazon»-ը մի օր սնանկ կը դառնայ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, Բեզոսն ասել է, որ 1 տրն. դոլար արժողութեամբ «Amazon»-ը մի օր ստիպւած կը լինի դառնալ սեփական անկման ականատեսը:

««Amazon»-ն այնքան մեծ չէ, որ անկում չապրի: Իրականում կանխատեսում եմ, որ մի օր այն սնանկ կը դառնայ: Եթէ նայէք խոշոր ընկերութիւններին, ապա կը տեսնէք, որ դրանք 30 կամ դրանից մի քիչ աւել կեանք ունեն: Գործը չի հասնում 100 կամ դրանից աւել տարւան»,- աշխատողներին ասել է գործարարը:

Այս համատեքստում Բեզոսը յիշատակել է «Sears»-ին, որը ժամանակին համարւում էր աշխարհում խոշորագոյն ինտերնետ ընկերութիւնը, սակայն ստիպւած է եղել հոկտեմբերին իրեն սնանկ ճանաչել՝ «Amazon»-ի հետ մրցակցութեանը չդիմանալու պատճառով:

«Amazon»-ի «կեանքը» հնարաւորինս երկարաձգելու նպատակով Բեզոսը խորհուրդ է տւել աւելի շատ կենտրոնանալ ոչ թէ սեփական, այլ յաճախորդների ցանկութիւնների վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։