Ամերիկացի դիլեր Գերի Դունկանը ճապոնական մեքենաների ամենաանսպասելի հաւաքածուի տէր է:
«alikonline.ir» - Ամերիկացի դիլեր Գերի Դունկանը ճապոնական մեքենաների ամենաանսպասելի հաւաքածուի տէր է: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «autoclassics.com»-ը:
Դունկանն իր մօտ 700 մեքենայից բաղկացած հաւաքածուն պահում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Քրիսչենսբերգ փոքր քաղաքի պահեստային շինութիւնում, ընդ որում՝ առաջին մեքենան նա ձեռք է բերել 2016 թ.-ին:
Ամէն ինչ սկսւել է 1989 թ.-ին, երբ հաւաքորդը Տոկիոյի աւտոսրահ մեկնելու տոմս է շահել եւ այնտեղ առաջին անգամ տեսել «Nissan Figaro» ռետրոմեքենան: Այն ժամանակ նրան չի յաջողւել ձեռք բերել մեքենան, քանի որ ընկերութիւնը չէր նախատեսում այդ մոդելն արտահանել ԱՄՆ:
2016 թ.-ին Գերին ձեռք է բերել հաւաքածուի առաջին աւտոմեքնան: Այժմ հաւաքածուն կազմւած է մօտ 700 աւտոմեքենայից, որոնց մեծ մասը ռետրոմեքենաներ են ու վաճառքի ենթակայ չեն: Դրանց շարքում են «Nissan Figaro», «Subaru Sambar», «Mazda Porter», «Autozam AZ-1» եւ «Honda City Turbo» մակնիշի աւտոմեքենաներ: