Հա

Այլ

18/11/2018 - 08:10

«Facebook»-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար

«Facebook» սոցիալական ցանցի ղեկավարութիւնը  որոշել է լայնացնել կայքի «HR»-ուղղւածութիւնը: Այս որոշման կապակցութեամբ ընկերութիւնը կը թողարկի առանձին կայք՝ «Learn with Facebook»-ը, որի շնորհիւ հնարաւոր կը լինի հրապարակել թափուր աշխատատեղերի մասին յայտարարութիւններ:

«alikonline.ir» - «Facebook» սոցիալական ցանցի ղեկավարութիւնը  որոշել է լայնացնել կայքի «HR»-ուղղւածութիւնը: Այս որոշման կապակցութեամբ ընկերութիւնը կը թողարկի առանձին կայք՝ «Learn with Facebook»-ը, որի շնորհիւ հնարաւոր կը լինի հրապարակել թափուր աշխատատեղերի մասին յայտարարութիւններ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Life.ru»-ն:

«Learn with Facebook»-ը կրթական հարթակ է, որի միջոցով մարդիկ կարող են ստանալ գիտելիքներ՝ հետագայում մասնագիտական յաջողութիւնների հասնելու եւ նոր աշխատատեղեր փնտրելու համար:

Նոր «կուրսերը» բաժանւած են մի քանի ուղղւածութեան: Մասնաւորապէս՝ կան խորհուրդներ ճիշտ ինքնակենսագրութիւն կազմելու եւ ներկայացնելու վերաբերեալ: Բացի այդ, մասնագէտները սովորեցնում են նաեւ ծրագրաւորման, մարքեթինգի եւ ճիշտ հարցազրոյց վարելու տարրական հմտութիւնները, ինչը նոյնպէս շատ կարեւոր է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։