Հա

Այլ

20/11/2018 - 14:20

55 մլն. դոլար՝ 10 օրւայ համար. ամերիկեան ընկերութիւնը թանկարժէք տիեզերական ճամփորդութիւն է առաջարկում

Ամերիկեան «Axiom Space» ընկերութիւնը յայտարարել է, որ 55 մլն. դոլարի դիմաց պատրաստ է ցանկացողների համար 10-օրեայ տուր կազմակերպել դէպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):

«alikonline.ir» - Ամերիկեան «Axiom Space» ընկերութիւնը յայտարարել է, որ 55 մլն. դոլարի դիմաց պատրաստ է ցանկացողների համար 10-օրեայ տուր կազմակերպել դէպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):

Ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, Հիւսթոն քաղաքում գտնւող ընկերութիւնից յայտնել են, որ 10-օրեայ տուրը ներառում է ուղեւորի տեղափոխումը ՄՏԿ, այնտեղ մնալը, ապահով վերադարձը Երկիր, ինչպէս նաեւ 15-օրեայ նախնական ուսուցումը, որն անհրաժեշտ է տիեզերական ճամփորդին անհրաժեշտ փորձի ու հմտութիւնների փոխանցման համար:

Ընկերութիւնը, որը գլխաւորում է նախկինում ՆԱՍԱ-ի՝ Միջազգային տիեզերակայանի գծով առաքելութեան ղեկավար Մայքլ Սուֆրենդին, մտադիր է իր առաջին թռիչքն իրականացնել 2020 թ. սկզբին:

«Axiom Space»-ը նաեւ մտադիր է ՄՏԿ-ին կից տիեզերական «հիւրանոց» ստեղծել, որը կը կարողանայ կցւել, յետոյ հեշտութեամբ անջատւել ՄՏԿ-ից: Ենթադրւում է, որ դրա կառուցման աշխատանքներն աւարտւելու են 2022 թ.:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։