Հա

Այլ

21/11/2018 - 09:02

1 վայրկեանում՝ 9 գիրք. Միշէլ Օբամայի գիրքը հիւսիսային Ամերիկայում բեսթսելեր է դարձել

Միացեալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշէլ Օբամայի «Becoming» յուշագրութիւնը դարձել է Հիւսիսային Ամերիկայում տարւայ ամենաշատ վաճառւող գիրքը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, իւրաքանչիւր վայրկեան դրանից վաճառւում է 9 օրինակ:

«alikonline.ir»- Միացեալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշէլ Օբամայի «Becoming» յուշագրութիւնը դարձել է Հիւսիսային Ամերիկայում տարւայ ամենաշատ վաճառւող գիրքը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, իւրաքանչիւր վայրկեան դրանից վաճառւում է 9 օրինակ:
Յայտնի է, որ երեքշաբթի վաճառքի հանւած գիրքն ինքնակենսագրական է: Այն շատ ջերմ է ընդունւել ինչպէս մեդիայի, այնպէս էլ հանրութեան կողմից: «New York Times»-ն այն անւանել է «յուշագրութեան իսկական գոհար», մինչդեռ «The Guardian»-ի կարծիքով՝ «գիրքը տպաւորում է ազնւութեան մակարդակով»: «Amazon.com»-ում աւելի քան 200 օգտատէր գիրքը գնահատել է 5 աստղով:
Յայտնի է, որ ԱՄՆ-ում ու Կանադայում վաճառքի է հանւել գրքի 1.8 մլն օրինակ: «Penguin Random House» հրատարակչատունը ստացել է 800 հազար յաւելեալ օրինակի պատւեր:
Նշւում է, որ վաճառքի հանւելուց յետոյ առաջին ժամւայ ընթացքում վաճառւել է աւելի քան 725 հազար օրինակ, ինչն այս տարւայ ամենաբարձր ցուցանիշն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։