Հա

Այլ

22/11/2018 - 11:45

Հայ աստղագէտի գլխաւորած գիտախումբն Արեւին նման նոր աստղ է յայտնաբերել

Գիտնականների միջազգային խումբը՝ Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի եւ տիեզերական գիտութիւնների ինստիտուտի մասնագէտ Վարդան Ադիբէկեանի գլխաւորութեամբ, Արեւին նման աստղերի յայտնաբերման նոր մեթոդ է կիրառել:

«alikonline.ir»- Գիտնականների միջազգային խումբը՝ Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի եւ տիեզերական գիտութիւնների ինստիտուտի մասնագէտ Վարդան Ադիբէկեանի գլխաւորութեամբ, Արեւին նման աստղերի յայտնաբերման նոր մեթոդ է կիրառել: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նկարագրում է «phys.org»-ը, արեւի «քոյր-եղբայրները» հազարաւոր աստղեր են, որոնք ձեւաւորւել են նոյն աստղաբոյլի կազմում, ինչ եւ Արեգակը մօտ 4.6 մլն. տարի առաջ: Ժամանակի հետ աստղերն արձակւել են աստղաբոյլից եւ տարածւել գալակտիկայով մէկ՝ դժւարացնելով իրենց յայտնաբերումը:

Հետազօտութեան արդիւնքում ընտրւել է «HD186302» անունն ստացած աստղը, որի տարիքը (4.5 մլրդ տարի) եւ քիմիական չափորոշիչները գրեթէ ամբողջութեամբ նման են Արեւի տւեալներին:

«Մենք այնպիսի աստղեր էինք փնտրում, որոնք իրենց կազմով առաւելագոյնն են նման Արեւին: Նոր տւեալները կարող են օգնել պարզել, թէ որտեղ եւ որ պահին է ձեւաւորւել հէնց Արեգակը»,- ասել է Ադիբեկեանը:

Գիտնականները մտադիր են որոնումներ սկսել նաեւ նոր յայտնաբերւած աստղի շուրջը եւ չեն բացառում, որ դրա շուրջը կարող են մոլորակներ պտտւել, ինչպիսին Երկիրն է:

Յարակից լուրեր

  • Վիկտոր Համբարձումեանի կիսանդրին՝ Թեհրանի «Փարդիս» այգում
    Վիկտոր Համբարձումեանի կիսանդրին՝ Թեհրանի «Փարդիս» այգում

    Թեհրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում տեղադրւած աշխարհի տարբեր երկրների գիտնականների կիսանդրիների շարքում առկայ է նաեւ հայազգի աստղագէտ Վիկտոր Համբարձումեանի կիսանդրին:

  • Աշխարհահռչակ աստղագէտներն արդէն Երեւանում են
    Աշխարհահռչակ աստղագէտներն արդէն Երեւանում են

    Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում Նախագահութեան նիստերի դահլիճում մեկնարկել է «Ակտիւ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայութիւններ եւ ուսումնասիրութիւններ» թեմայով գիտաժողովը: Հայ անւանի աստղագէտ Բենիամին Մարգարեանի 100-ամեակին նւիրւած միջազգային գիտաժողովին մասնակցելու ցանկութիւն են յայտնել շուրջ 145 գիտնականներ աշխարհի աւելի քան 30 երկրներից:

  • ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - «Այսօր ամենամեծ հայրենասիրութիւնը երկրի միջազգային հեղինակութիւնը բարձր պահելն է»
    ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - «Այսօր ամենամեծ հայրենասիրութիւնը երկրի միջազգային հեղինակութիւնը բարձր պահելն է»

    Հայաստանում աստղագիտութեան ներկայ վիճակի մասին «Ազդակ»-ը զրուցել է Հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրէն, Հայկական աստղագիտական ընկերութեան նախագահ, Բիւրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայէլեանի հետ: Նրա ասութեամբ՝ Հայաստանում աստղագիտութեան ոլորտի յաջողութիւնները պայմանաւորւած են Վիկտոր Համբարձումեանով, ով դեռեւս 40-ական թթ. Ս. Պետերբուրգից վերադարձաւ Հայաստան՝ հիմնադրելով Բիւրականի աստղադիտարանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։