Հա

Այլ

24/11/2018 - 10:06

Դդումն օրգանիզմին օգնում է երջանկութեան հորմոն արտադրել

Աշունը դդումը վայելելու եղանակն է: Դդումը պարունակում է այնպիսի օգտակար նիւթեր եւ հանքանիւթեր, ինչպէս՝ բետա կարոտին (ընդ որում՝ աւելի մեծ քանակութեամբ, քան գազարը), պեկտին, կարօտին, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆտոր, պղինձ, մագնեզիում, երկաթ, կոբալտ, ֆոսֆոր եւ նատրիում: Տեշեկացնում է «news.am»-ը:

«alikonline.ir»- Աշունը դդումը վայելելու եղանակն է: Դդումը պարունակում է այնպիսի օգտակար նիւթեր եւ հանքանիւթեր, ինչպէս՝ բետա կարոտին (ընդ որում՝ աւելի մեծ քանակութեամբ, քան գազարը), պեկտին, կարօտին, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆտոր, պղինձ, մագնեզիում, երկաթ, կոբալտ, ֆոսֆոր եւ նատրիում: Տեշեկացնում է «news.am»-ը:

Դրանից բացի, այն В1, В2, С, Е, РР վիտամինների աղբիւր է: Միաժամանակ, բանջարեղէնի կալորիականութիւնը ցածր է՝ մթերքի 100 գրամին ընդամէնը 28 կկալ, ինչը դդումը կարեւոր մթերք է դարձնում դիետիկ սննդակարգում:

Առողջութեան համար պակաս կարեւոր չեն նաեւ դդմի սերմերը: Դրանց բաղադրութեան մէջ են մտնում կարոտինոիդներ, ֆոսֆոլիպիդներ, ստերիններ, ֆլաւոնոիդներ, ինչպէս նաեւ վիտամիններ: Քչերը գիտեն, որ դդմի սերմերը ոստրէի եւ քունջութի հետ մտնում են ցինկի առաւել մեծ պարունակութեաբ  մթերքների եռեակի մէջ: Դդմի սերմերի իւղը չյագեցած, յագեցած եւ պոլիյագեցած ճարպաթթուների իսկական պահեստ է:

Լաւ նորութիւն նրանց համար, ովքեր մելամաղձոտութեամբ են տառապում՝ դդմի պտղամիսում պարունակւում է տրիպտոֆան ամինաթթու, որը պատասխանատու է երջանկութեան հորմոնի արտադրման համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։