Հա

Այլ

28/11/2018 - 10:35

Ո՞ր 5 մթերքները կարող են ուղեղը պաշտպանել տարիքային փոփոխութիւններից

Կանաչ տերեւաւոր բանջարեղէնը, բանջարեղէնը եւ մուգ նարնջագոյն եւ կարմիր գոյնի հատապտուղները, ինչպէս նաեւ նարնջի հիւթը կարող են ուղեղը պաշտպանել այնպիսի տարիքային փոփոխութիւններից, ինչպիսիք են՝ յիշողութեան կորուստը եւ կոգնիտիւ կարողութիւնները: Այս մասին ըստ «news.am»-ի՝ ասւում է «Neurology» ամսագրում հրապարակւած հետազօտութիւնում:

«alikonline.ir»- Կանաչ տերեւաւոր բանջարեղէնը, բանջարեղէնը եւ մուգ նարնջագոյն եւ կարմիր գոյնի հատապտուղները, ինչպէս նաեւ նարնջի հիւթը կարող են ուղեղը պաշտպանել այնպիսի տարիքային փոփոխութիւններից, ինչպիսիք են՝ յիշողութեան կորուստը եւ կոգնիտիւ կարողութիւնները: Այս մասին ըստ «news.am»-ի՝ ասւում է «Neurology» ամսագրում հրապարակւած հետազօտութիւնում:

Հետազօտութեանը մասնակցել է 27 842 մարդ (միջին տարիքը՝  51 ): Նրանց հետեւել են 20 տարի. 4 տարին մէկ ստուգել են նրանց առողջական վիճակը, յիշողութեան որակը, կոգնիտիւ գործառոյթները եւ օրւայ սննդակարգը:

Ընդհանուր առմամբ հետազօտութեան մասնակիցների 55 տոկոսը մտածողութեան եւ յիշողութեան թեստերում լաւ ցուցանիշներ են ունեցել: 38 տոկոսի մօտ թեստերի արդիւնքները միջին էին, իսկ 70 տոկոսի մոտ՝ վատը: Կամաւորներին բանջարեղէնի եւ մրգերի օգտագործման մակարդակից կախւած բաժանել են 5 խմբի: Որպէս մրգերի մէկ չափաբաժին գիտնականները ընդունել են կտրտւած մրգի մէկ ափսեն կամ մրգային հիւթի կէս բաժակը: Բանջարեղէնի չափաբաժինը՝ կտրտած բանջարեղէնի մէկ ափսեն կամ կանաչ տերեւաւոր բանջարեղէնի երկու ափսեն:

Ամենաբարձր սպառման մակարդակով խումբը յարաբերակցւել է օրական բանջարեղէնի 6 չափաբաժնի եւ մրգերի 3 չափաբաժնի հետ: Իսկ ամենացածր սպառման մակարդակով խումբն օրւայ ընթացքում կերել է բանջարեղէնի 2 չափաբաժին եւ մրգերի կէս չափաբաժին: Արդիւնքում ամէնից շատ բանջարեղէն օգտագործած մարդիկ, 34 տոկոսով աւելի հազւադէպ են ցածր մտածողական կարողութիւններ ունեցել: Նման արդիւնքներ են նկատւել նաեւ մրգերն ամենաակտիւը սպառող եւ հազւադէպ սպառող խմբի մօտ: Առաջին խմբում մարդիկ ունեցել են յիշողութեան ցուցանիշներ, որոնք 6 տարով երիտասարդ են եղել ֆիզիլոգիական նորմայից:

Մարդիկ, որոնք ամէն օր նարնջի հիւթ են խմել, 47 տոկոսով աւելի հազւադէպ են թոյլ մտածողական կարողութիւններ դրսեւորել ի տարբերութիւն նրանց, որոնք ամսւայ ընթացքում մէկ չափաբաժնից քիչ են օգագործւել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։