Հա

Այլ

28/11/2018 - 10:45

Նուռն ինչպիսի՞ օգտակար յատկութիւններ ունի

Բոլորի կողմից սիրւած նռան մէջ պարունակւում են С, В6, В12, Р վիտամիններ, ինչպէս նաեւ բջջանիւթ, հանքանիւթեր, կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր եւ այլն:

«alikonline.ir» - Բոլորի կողմից սիրւած նռան մէջ պարունակւում են С, В6, В12, Р վիտամիններ, ինչպէս նաեւ բջջանիւթ, հանքանիւթեր, կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր եւ այլն: Տեղեկացնում է «news.am»-ը:

Տարբեր տարիներին անցկացւած հետազօտութիւններով նռան մեծ թւով օգտակար յատկութիւններ են յայտնաբերւել: Այսպէս՝ 4 շաբաթ ամէն օր նռան սերմերի իւղի 800 մգ գործածումը նւազեցնում է արեան մէջ տրիգլիցերիդների մակարդակը: Տրիգլիցերիդները սննդամթերքի հիմնական լիպիդներն են: Ինչպէս յայտնի է, դրանք բջջաթաղանթի հիմնական բաղադրիչն են, իսկ ճարպային բջիջներում պահպանւում է օրգանիզմի էներգետիկ պաշարը:

Կարեւոր դերակատարում ունեն նաեւ նռան մէջ պարունակւող հզօր հակաօքսիդանտները՝ պոլիֆենոլները: 4 շաբաթ ընդամէնը նռան 8 գրամ հիւթի գործածումը զգալիօրէն բարելաւում է միջին տարիքի մարդկանց բանաւոր եւ տեսողական յիշողութեան ցուցանիշները: Դրանից բացի, նռան հիւթի այս քանակութիւնն արդիւնաւէտ է նաեւ յիշողութեան չափավոր գանգատներով տարեցների համար:

Միւս հակաօքսիդանտները, այդ թւում՝ պունիկալագինը, ամրացնում են անօթների պատերը՝ խոչընդոտելով աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը: Պունիկալագինը նաեւ չէզոքացնում է ազատ ռադիկալներին եւ մեծացնում հակաօքսիդանտային վիճակը:

Քէյզի Արեւմտեան պահուստային համալսարանի Բժշկական դպրոցի հետազօտութիւններով պարզւել է, որ նուռը նւազեցնում է աճառային հիւսւածքների դեֆորմացիան, որը բերում է օստեոարթրոզի առաջացման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։