Հա

Այլ

28/11/2018 - 10:37

«Sony Pictures»-ը Սարդ-Կնոջ մասին պատմող ֆիլմ կը նկարահանի

Ամերիկեան «Sony Pictures» կինոընկերութիւնը կը թողարկի ֆիլմ Սարդ-կնոջ՝ գերբնական ուժերով օժտւած մի կնոջ մասին, որը կը համալրի Սարդ-մարդու՝ Փիթեր Փարքերի մասին պատմող ֆիլմերի շարքը:

«alikonline.ir»- Ամերիկեան «Sony Pictures» կինոընկերութիւնը կը թողարկի ֆիլմ Սարդ-կնոջ՝ գերբնական ուժերով օժտւած մի կնոջ մասին, որը կը համալրի Սարդ-մարդու՝ Փիթեր Փարքերի մասին պատմող ֆիլմերի շարքը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
ֆիլմի սցենարի հեղինակը կը լինի Բեկ Սմիթը, իսկ գործադիր պրոդիւսերի դերում հանդէս կը գայ Էմի Պասկալը: Չի բացառւում նաեւ, որ նախագծում ներգրաււած կը լինեն Աւի Արադան, Քրիստոֆեր Միլերն ու Քրիստինա Շտէյնբերգը:
Նոր ֆիլմի հերոսներից մէկը կե լինի Գւեն Սթէյսին կամ Գւէն-Սարդը: Սակայն մինչ ֆիլմի թողարկումը այս կերպարին հանդիսատեսը կը ծանօթանայ «Spider-Man: Into the Spider-Verse» անիմացիոն ֆիլմի միջոցով, որի պրեիերան նախատեսւած է 2018 թւականի դեկտեմբերի 27-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։