Հա

Այլ

02/12/2018 - 08:10

Կանաչ թէյն օգտակար է ոսկորների համար

Կանաչ թէյի ամենօրեայ օգտագործումը բարձրացնում է ոսկորների խտութիւնը եւ նւազեցնում կոտրւածքների ռիսկը, յատկապէս կանանց մօտ:

«alikonline.ir» - Կանաչ թէյի ամենօրեայ օգտագործումը բարձրացնում է ոսկորների խտութիւնը եւ նւազեցնում կոտրւածքների ռիսկը, յատկապէս կանանց մօտ: «Xinhua»-ն հաղորդում է, որ համապատասխան հետազօտութիւնն անցկացւել է Հասարակական առողջապահութեան դպրոցի մասնագէտների ջանքերով՝ Պեկինի համալսարնի համագործակցութեամբ: Այս մասին գրում է «news.am»-ը:

Ընդհանուր առմամբ հետազօտութեանը ներգրաււել է Չինաստանի աւելի քան 450 հազար բնակիչ: Նրանց մօտ, ովքեր աւելի քան 30 տարի թէյ են խմել, կոտրւածքների փոքր հաւանականութիւն է նկատւել:

Այսպէս, եթէ համեմատութիւն անցկացնենք նրանց հետ, ովքեր թէյ չեն խմում, ապա այս ըմպելիքի 30 տարւայ ստաժ ունեցողների մօտ ազդրի կոտրւածքի ռիսկը 20-30 տոկոսով ցածր է:

Յատկանշական է, որ աւելի վաղ հետազօտութիւններում յայտնաբերւել է թէյ խմելու եւ մենոպաուզայի ժամանակ կանանց ոսկորների ամրութեան միջեւ կապը:

Մասնագէտները նշում են, որ թէյը կարող է ազդել ոչ միայն ոսկրերի ամրութեան վրայ, այլեւ բարելաւել կոնցենտրացիայի աստիճանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։