Հա

Այլ

04/12/2018 - 08:00

Թայլանդում կը կառուցեն սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում խոշորագոյն գործարանը

«Spiber» ընկերութիւնը Թայլանդում կը կառուցի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում գոշորագոյն գործարանը. գերթեթեւ նիւթ, որն իր ամրութեամբ գերազանցում է կեւլարը:

«alikonline.ir» - «Spiber» ընկերութիւնը Թայլանդում կը կառուցի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում գոշորագոյն գործարանը. գերթեթեւ նիւթ, որն իր ամրութեամբ գերազանցում է կեւլարը: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Nikkei»-ն:

Մի քանի տասնեակ տարի գիտնականներն ուսումնասիրում են սարդի մետաքսաթելը եւ փորձում ստեղծել դրա արհեստական նմանակը: Բանն այն է, որ նիւթն օժտւած է արտասովոր ջերմահաղորդմամբ՝ աւելի շատ ջերմութիւն է տալիս, քան կլանում է: Այս յատկութիւնը թեթեւութեան եւ ամրութեան հետ թոյլ է տալիս այն օգտագործել տարբեր ոլորտներում՝ զրահաբաճկոնների եւ էլեկտրոնիկայի արտադրութիւնից մինչեւ կրծքի շտկման պրոթեզներ:

«Spiber»-ը ծրագրում է արտադրել սեփական մշակման նիւթը. ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ սարդի արհեստական մետաքսաթելը պողպատից 4 անգամ աւելի ամուր է եւ նայլոնից առաձգական:

Գործարանի շինարարութիւնը կը սկսւի 2019 թւականին, նախագծում կը կատարւի 44.1 մլն. դոլարի ներդրում: Սպասւում է, որ սարդի արհեստական մետաքսաթելի առաջին խմբաքանակը կը թողարկվի 2021 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։