Գերմանական «Pro Aurum» ընկերութիւնը, որն զբաղւում է թանկարժէք մետաղների առեւտրով, Միւնխէնում տեղադրել է Սուրբծննդեան ամենաթանկ տօնածառը Եւրոպայում:
«alikonline.ir» - Գերմանական «Pro Aurum» ընկերութիւնը, որն զբաղւում է թանկարժէք մետաղների առեւտրով, Միւնխէնում տեղադրել է Սուրբծննդեան ամենաթանկ տօնածառը Եւրոպայում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Blick» շւէյցարական թերթը:
Ինչպէս գրում է հրատարակութիւնը, դրա արժէքը կազմում է աւելի քան 2.3 մլն. եւրօ: Տօնածառն իրենից ներկայացնում է բուրգ՝ զարդարւած 2018 ոսկեայ մետաղադրամներով, որոնց քաշը կազմում է 63 կգ. նշում է «Blick»-ը: Կոնստրուկցիան «Pro Aurum»-ի գրասենեակում կը գտնւի մինչեւ դեկտեմբերի 15-ը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը: