Հա

Այլ

09/12/2018 - 08:00

Գիտնականները պարզել են Երկիր մոլորակի ծագման հիմնական վարկածը

Կալիֆորնիայի Դէյւիսի համալսարանի հետազօտողները մօտ են գործընթացների վերծանմանն ու ըմբռնմանը, որոնք յանգեցրել են Երկրի ձեւաւորմանը:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի Դէյւիսի համալսարանի հետազօտողները մօտ են գործընթացների վերծանմանն ու ըմբռնմանը, որոնք յանգեցրել են Երկրի ձեւաւորմանը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մեր մոլորակի ծագման մասին երեք հիմնական հիպոթեզ կայ: Դրանցից մէկը ենթադրում է, որ Երկիրը համեմատաբար արագ է աճել (2-5 մլն. տարի)՝ երիտասարդ Արեւին շրջապատող ամպից ստանալով կեանքի համար անհրաժեշտ ջուրն ու գազը:

Միւս վարկածում խօսւում է փոշու հատիկների մասին, որոնք Արեւի ճառագայթների ներքոյ վերածւել են երկնային մարմինների, որոնք էլ դարձել են անհրաժեշտ միացութիւնների աղբիւր:

Երրորդ հիպոթեզի համաձայն՝ Երկիրը զարգացել է դանդաղ եւ ջրով, թթւածնով ու ազոտով հարուստ երկնաքարերի հաշւին:

Պարզելու համար, թէ գիտական վարկածներից որն է առաւել մօտ իրականութեանը, գիտնականները վերլուծել են Երկրի կեղեւում մոլորակի ձեւաւորման ժամանակ հաւաքւած նէոնի իզոտոպների յարաբերակցութիւնը: Նէոնն ազնիւ իներտ գազ է, որը պահպանում է իր ծագման մասին ողջ տեղեկութիւնը:

Արդիւնքում պարզւել է, որ իզոտոպների գործակիցը, որը համապատասխանում է «Երկրի կեղեւի» տեսութեանը, աւելի բարձր է, քան միւս «դանդաղ զարգացման» եւ «փոշու տեսութեան» վարկածների դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։