Հա

Այլ

15/12/2018 - 08:00

Գիտնականները խմելաջրի համընդհանուր պակաս են կանխատեսել

Նոր Հարաւային Վելսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը կարող է յանգեցնել անալի ջրի պակասի: 

«alikonline.ir» - Նոր Հարաւային Վելսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը կարող է յանգեցնել անալի ջրի պակասի: Աւստրալացի փորձագէտների հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «Phys.org.»-ում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Գիտնականներն օգտագործել են 43 հազար օդերեւութաբանական կայանների եւ աւելի քան հինգ հազար կոնկրետ կէտերի տւեալները, որոնք հետեւել են 160 երկրներում գետերի վիճակին: Հետազօտողները յանգել են այն եզրակացութեանը, որ կլիմայի փոփոխման պատճառով աւելանում է տեղումների քանակը, սակայն գետերում ջրի մակարդակն իջնում Է: Պրոֆեսոր Աշիշա Շարման բացատրել է, որ ջրի աւելցուկները չեն յայտնւում գետերում, այլ ներծծւում են չոր գետնի կողմից, որը կորցրել է խոնաւութիւնն օդի աւելացող ջերմաստիճանի պատճառով: Մասնագէտները յայտնաբերել են, որ տեղումների մօտաւորապէս 64 տոկոսը մնում է հողի մէջ: Նշւում է, որ գետահոսերի ցամաքումը կարող է բերել բերքի նւազման եւ բնակավայրերի ջրամատակարարման խնդիրներ առաջացնել, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։