Հա

Այլ

27/12/2018 - 12:10

Գերմանիայում Սուրբ ծննդեան նւէրից դժգոհ երեխան ոստիկանութիւն է զանգահարել

Գերմանիայի Ցետել քաղաքի 9-ամեայ բնակիչը, դժգոհ մնալով իր Սուրբ ծննդեան նւէրից, ոստիկանութիւն է զանգահարել:

«alikonline.ir» - Գերմանիայի Ցետել քաղաքի 9-ամեայ բնակիչը, դժգոհ մնալով իր Սուրբ ծննդեան նւէրից, ոստիկանութիւն է զանգահարել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «NDR» հեռուստաալիքը՝ իրաւապահ մարմիններին յղումով:

Նշւում է, որ կանչից յետոյ ոստիկանները ժամանել են տուն, որտեղ նրանց սպասել է բարկացած երեխան: Նրանք համեմատել են երեխայի խնդրած նւէրների ցուցակը տօնածառի տակ գտնւող նւէրների հետ, սակայն ոչ մի համընկնում չեն յայտնաբերել:

Ոստիկաններին ի վերջոյ յաջողւել է հարթել տղայի եւ ընտանիքի միջեւ ծագած վէճը՝ բացատրելով երեխային, որ Սանտա Կլաուսը, արդէն տարեց լինելով, հաւանաբար խառնել է նւէրները: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։