Հա

Այլ

30/12/2018 - 09:20

Համարեա առանց վազքի «Bugatti EB110 Super Sport»-ն աճուրդի կը դրւի

«Sotheby’s»-ը փետրւարին Փարիզում կայանալիք աճուրդում վաճառքի կը դնի ընդամենը 916 կմ. վազքով 1994 թւականի «Bugatti EB110 Super Sport»-ը։ 

«alikonline.ir» - «Sotheby’s»-ը փետրւարին Փարիզում կայանալիք աճուրդում վաճառքի կը դնի ընդամենը 916 կմ. վազքով 1994 թւականի «Bugatti EB110 Super Sport»-ը։ «SS»-ի 30 օրինակներից մէկն առաջարկւում է օրիգինալ փաստաթղթաւորմամբ, գործիքների եւ պրոմոնիւթերի հաւաքածուով։ Գինը դեռեւս չեն յայտարարում: Ըստ «news.am»-ի՝ տեղեկացնում է «Motor»-ը։

Վաճառքի հանւող աւտոմեքենան արծաթագոյն է, իսկ սրահը սեւ կաշւեպատ է։ Առաջին գնորդին մեքենան յանձնւել է 1994 թ․ մարտի 23-ին՝ Գերմանիայում։ Հետագայում այն տեղափոխել են Ճապոնիա, իսկ 2012 թ․ «EB110 Super Sport»-ը գնել է շւէյցարացի կոլեկցիոները։ «Sotheby’s» աճուրդի տան ներկայացուցիչներն ասել են, որ քիչ վազքի շնորհիւ «EB110 SS»-ը առաւելագոյնս մօտեցւած է նոր աւտոմեքենային։

«EB110 Super Sport»-ի հզօրութիւնը 611 ձիաուժ է, առաւելագոյն արագութիւնը՝ 350 կմ/ժ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։