Հա

Այլ

30/12/2018 - 09:30

Բրազիլիայում յայտնաբերւել է աշխարհի ամենահազւագիւտ թռչուններից մէկը

Բրազիլացի գիտնականները յայտնաբերել են մոլորակի ամենահազւագիւտ թռչուններից մէկին:

«alikonline.ir» - Բրազիլացի գիտնականները յայտնաբերել են մոլորակի ամենահազւագիւտ թռչուններից մէկին: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Science Alert»-ը:

Խօսքը «Merulaxis stresemanni» անունով միջին չափերի եւ երկար պոչով թռչնի մասին է, որը ճակատին իւրայատուկ փետուրներ ունի եւ առանձնանում է իր անսովոր երգով: 

Նշւում է, որ աշխարհում այս տեսակի ընդամենը մի քանի թռչուն է մնացել:

«Merulaxis stresemanni»-ն առաջին անգամ նկատւել է 1830-ական թւականներին: Թռչունը եւս մէկ անգամ նկատւել է 20-րդ դարի կէսերին, ապա 1995 թ.-ին՝ 50 տարի անց, ինչը թոյլ է տալիս գիտնականներին համոզւել այս թռչնատեսակի հազւագիւտ լինելու մէջ: Նրանց կարծիքով՝ թռչնատեսակի քանակի ծայրայեղ կրճատումը պայմանաւորւած է կլիմայական փոփոխութիւններով, հրդեհներով եւ անտառահատմամբ:

Գիտնականներն այս տեսակի այլ թռչուններ գտնելու յոյս ունեն, ինչը թոյլ կը տայ թռչնատեսակի վերացման դէմ արագ միջոցներ ձեռնարկել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։