Հա

Այլ

30/12/2018 - 10:00

Գիտնականները բացատրել են, թէ ինչից է կախւած ձեան փաթիլի ձեւը

Օդերեւութաբանական կենտրոնի ֆրանսիացի մասնագէտները պատասխանել են հարցին, թէ ինչու է ձիւնը սպիտակ, իսկ սառած ջուրը՝ թափանցիկ: «Le Figaro» թերթում հրատարակած յօդւածում նրանք բացատրել են նաեւ, թէ ինչից է կախւած ձեան փաթիլի ձեւը: 

«alikonline.ir» - Օդերեւութաբանական կենտրոնի ֆրանսիացի մասնագէտները պատասխանել են հարցին, թէ ինչու է ձիւնը սպիտակ, իսկ սառած ջուրը՝ թափանցիկ: «Le Figaro» թերթում հրատարակած յօդւածում նրանք բացատրել են նաեւ, թէ ինչից է կախւած ձեան փաթիլի ձեւը: Գրում է «news.am»-ը:

Դրա հետ կապւած՝ փորձագէտները յիշեցրել են, որ ջրի կամ ջրի կախոյթահեղուկի վերածւելը  տարբեր ձեւի փաթիլների, այդքան էլ պարզ գործընթած չէ: Շատ դէպքերում այն ​​սկսում է նրանից, որ ջուրը ձգւում է դէպի նւազագոյն կոշտ մասնիկները, որոնք կարող են լինել հարիւրերորդական միլիմետր տրամագծով: Այսինքն, ի սկզբանէ դա տեղի է ունենում մաքուր օդի առումով ոչ այնքան իդէալական պայմաններում:

Հէնց միկրոմասնիկների շուրջ է ձեւաւորւում նախնական վեցանկիւն պրիզման` վեցթեւանի  ուղղանկիւն ծայրերով: Բիւրեղները շարունակում են մեծանալ, սակայն դրանց հետագայ ձեւը կախւած է այն պայմաններից, որոնցում նրանք յայտնւել են` մթնոլորտային ճնշումից, ամպի էլեկտրական դաշտից, քամուց, խոնաւութիւնից եւ ջերմաստիճանից: Ի դէպ, ամենակարեւորը շրջապատի ջերմաստիճանն է. Հէնց նա է որոշում՝ արդեօք կը զարգանայ եւ կը ձեւափոխւի վերին կամ ստորին պրիզման կամ էլ նրա կողային անկիւնները։

Այսպիսով, մինուս 5-10 աստիճան ցելսիուսի ջերմաստիճանները յանգեցնում են ասեղների կամ փոքրիկ, բարակ գծերի տեսքով  փաթիլների ձեւաւորմանը: 10-12 աստիճան ջերմաստիճանի դէպքում ձեան փաթիլները ձեւաւորւում են ձայնասկաւառակի կամ փաթիլի տեսքով: Եւ միայն 12-ից մինչեւ 18 աստիճան ցրտին են ստացւում ամենագեղեցիկները՝ վեցճառագայթանի «աստղերի» տեսքով: Դրա հետ մէկտեղ, իւրաքանչիւր ձեան փաթիլ ունի իր առանձնայատկութիւնները եւ եզակի է, քանի որ այն ձեւաւորւում է ձեւով եւ թւով տարբեր ջրային բիւրեղներից: Իր ձեւաւորման ընթացքում ձեան փաթիլը մեծանում է կէս միլիմետրից մինչեւ մի քանի միլիմեր ծաւալով, հաղորդում է «ՏԱՍՍ»- ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։