Հա

Այլ

31/12/2018 - 12:20

2019 թւականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կը լինի Խոզի տարին կենդանակերպի նշանների համար

Բոլորս էլ ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու Խոզի տարին, ինչ է բերելու 2019-ը կենդանակերպի բոլոր նշաններին։

Ըստ արեւելեան հորոսկոպի` 2019 թւականի խորհրդանիշը դեղին խոզն է։ Սա կենդանակերպի վերջին նշանն է, որով աւարտւում է 12 տարի տեւող շրջափուլը։ Այդ պատճառով էլ այս նշանի հովանաւորութեան տակ անցնող տարին բարենպաստ է երկարաժամկէտ գործերն ամփոփելու համար։

Բոլորս էլ ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու Խոզի տարին, ինչ է բերելու 2019-ը կենդանակերպի բոլոր նշաններին։

Ըստ արեւելեան հորոսկոպի` 2019 թւականի խորհրդանիշը դեղին խոզն է։ Սա կենդանակերպի վերջին նշանն է, որով աւարտւում է 12 տարի տեւող շրջափուլը։ Այդ պատճառով էլ այս նշանի հովանաւորութեան տակ անցնող տարին բարենպաստ է երկարաժամկէտ գործերն ամփոփելու համար։

Խոզը շատ աշխատասէր է եւ այդ պատճառով էլ լինելու է այն մարդկանց հովանաւորը, որոնք ուզում են կարիերա ու բիզնես սկսել։ Խոզը բազում հեռանկարներ է բացելու նրանց համար։ Ընդհանուր առմամբ այս նշանի առանձնայատկութիւններն են խոհեմութիւնը, համբերատարութիւնը, լրջամտութիւնը, ըմբռնումը, բծախնդրութիւնն ու ազնւութիւնը։

Հողի տարերքի ներկայացուցիչները (Ցուլ, Կոյս, Այծեղջիւր) 2019 թւականին իրենց շրջապատը կտրականապէս փոխելու բազում հնարաւորութիւնները կունենան։ Ջրի տարերքի ներկայացուցիչները (Կարիճ, Ձկներ, Խեցգետին) կը կարողանան ինքնադրսեւորւել, կարիերայի աճի համար բնագաւառ գտնել։ Կրակի նշանները (Առիւծ, Աղեղնաւոր, Խոյ) երջանկութիւն կը գտնեն թէ՛ զուգընկերների, թէ՛ գործընկերների հետ։ Օդի ներկայացուցիչները (Երկւորեակ, Կշեռք, Ջրհոս) կը կարողանան ճանապարհորդութիւնների համար ժամանակ գտնել։

 

Խոյ

Կրակի տարերքի ներկայացուցիչների բախտը բերել է, քանի որ 2019 տարւայ ընթացքում Խոզը նրանց վրայ դրական է ազդելու։ Սակայն 12-ամեայ շրջանի բարեյաջող աւարտի համար (մարտի 21 - ապրիլի 20) պէտք է համբերութիւն դրսեւորել ու հաւասարակշռւած լինել, ներել վիրաւորանքները։

2019 թւականի կանխատեսման համաձայն` նիւթական վիճակը կայուն է լինելու։ Եթէ Խոյերը յամառօրէն առաջ գնան, գումարային աննշան խնդիրների պատճառով խուճապի չմատնւեն, ապա գարնանը նրանք կարիերայի աճ ու չնախատեսւած եկամուտ կունենան։ Ինչ վերաբերում է սիրային գործերին, ապա Խոզի տարին դադարի շրջան է։ Պէտք չէ զուգընկերոջը լքել յարաբերութիւնների սառնութեան պատճառով ու կողմնակի երջանկութիւն փնտրել։ Աւելի լաւ է հրաժարւել կարճաժամկէտ սիրավէպերից ու թեթեւամիտ կապերից։ Միայնակները պէտք է աւելի ուշադիր լինեն շրջապատի նկատմամբ. կատարեալ զուգընկերը սպասում է, որ առաջին քայլը դուք պէտք է անէք։

Դեղին խոզը երկարատեւ ֆիզիկական ու բարոյական ծանրաբեռնւածութեան, ստրեսի ու ապրումների չի դիմանում։ Խոյի գրգռւած նեարդերի հետեւանքով կարող են տուժել նրա իմունային ու մարսողական համակարգերը, կարող են սրւել խրոնիկ հիւանդութիւնները, կարող են լինել տեսողութեան եւ լսողութեան խախտումներ։

 

Ցուլ

Խոզի տարին բարենպաստ է Հողի բոլոր նշանների համար, բայց Ցուլը (ապրիլի 21 - մայիսի 21) կը լինի բարձունքում։ Աստղագէտները պնդում են, որ այս նշանի տակ ծնւածները հանգիստ կարող են լուծել ցանկացած խնդիր։ Թէեւ ֆինանսական կեանքում կտրուկ առաջխաղացում չի լինի, բայց պէտք չէ յուսահատւել։

Ղեկավարութիւնը կը նկատի համբերատարութիւնն ու հմտութիւնը։ 2019 թւականին այս կենդանակերպի նշանների տակ ծնւածների ընտանիքում համալրում կը լինի։ Խոզի տարում նրանք կը հանդիպեն հետաքրքիր մարդու, որը ժամանակի ընթացքում կեանքի ընկեր կը դառնայ։ Ցլերի առողջութիւնը կարող է թուլանալ, եթէ նրանք անտեսեն առողջական խնդիրները։

 

Երկւորեակներ

Օդի տարերքի ներկայացուցիչների համար Խոզը լուրջ փորձութիւններ չի պատրաստել։ Միայն Երկւորեակների մօտ (մայիսի 22 - յունիսի 21) կարող են վիճաբանութիւններ, վիրաւորանքներ ու թիւրիմացութիւններ առաջանալ։ Երկար տարիներ միասին ապրած զոյգերը կը սկսեն յոյզերի պակաս զգալ։ Առօրեականութեան գորշութիւնը կը ստիպի Երկւորեակներին կողմնակի զւարճանքներ փնտրել, ինչը կթուլացնի ընտանիքը։

Լաւագոյն լուծումը կը լինեն համատեղ ճանապարհորդութիւնները, ռոմանտիկ ընթրիքներն ու փոխադարձ նւէրները։ Նպատակասլաց Երկւորեակներին տարւայ սկիզբը կուրախացնի կարիերայի առաջխաղացմամբ։ Ղեկավարութիւնը կը գնահատի աշխատասիրութիւնը եւ նախաձեռնողականութեան համար կը խրախուսի գումարով։ Երիտասարդ Երկւորեակներն առողջական խնդիրներ չեն ունենայ։ Իսկ աւելի տարիքովները պէտք է զգոյշ լինեն, որովհետեւ սրտանօթային ու մարսողական համակարգի հիւանդութիւնները կարող են սրւել։

 

Խեցգետին

Ջրի տարերքի հուզական ներկայացուցիչները Խոզի տարի կը մտնեն մարտական տրամադրութեամբ։ Խեցգետինները (յունիսի 22 - յուլիսի 22) ցանկացած հանգամանքներում պաշտպանելու են իրենց տեսակէտը, ինչը փոխըմբռնման խնդիրներ կառաջացնի գործընկերների ու ղեկավարութեան հետ։ Խոզը թոյլ չի տայ երկարացնել վիճաբանութիւնները, այդ պատճառով Խեցգետնի նշանի տակ ծնւածները ստիպւած կը լինեն ծանրութեթեւ անել իրենց անելիքը։

Աշնանը նրանք գումար աշխատելու բազում հետաքրքիր առաջարկներ կը ստանան։ Խեցգետիններին սպասում են եկամտաբեր գործարքները, շահութաբեր շփումները, նոր գործընկերների հետ համագործակցութիւնը։ Ինչ վերաբերում է անձնական կեանքին, ապա ընտանիքում ներդաշնակութիւն կը լինի։ Միայնակները հաճելի հանդիպումներ կունենան։

Նրանք, ովքեր ուզում են ընտանիք կազմել, պէտք է իմանան, որ սիրահետումը կաւարտւի հարսանիքով։ Խեցգետիններն առողջական խնդիրներ չեն ունենայ, եթէ փորձեն խուսափել ընկճախտից։ Իրենց նեղացկոտութեան ու չափազանց յուզականութեան պատճառով Խեցգետինները սովորաբար շատ սուր են արձագանգում տհաճութիւններին, ինչը նւազեցնում է ուժերը։

 

Առիւծ

Դեղին Խոզը չի սիրում ինքնահաւանութիւնն ու պարծենկոտութիւնը։ Որպէսզի 2019 թւականը յաջողութիւն բերի, Առիւծները (յուլիսի 23 - օգոստոսի 21) պէտք է լինեն համեստ ու իրենց արքայի տեղ չդնեն։ Այդ ժամանակ Խոզը կուրախացնի ոչ միայն կարիերայի աճով, այլեւ դրամական միջոցների համալրումներով։

Առիւծները կը կարողանան մարել հին պարտքերը, վարկերը եւ նոյնիսկ որոշակի գումար կը կուտակեն։ Աշխատավայրում գերծանրաբեռնւածութիւնը կարող է բացասաբար անդրադառնալ անձնական կեանքի վրայ։ Զուգընկերը կարող է դաւաճանութեան տարրեր տեսնել ու ամուսնալուծութեան հարց բարձրացնել։

Դրանից խուսափելու համար Առիւծները պէտք է աւելի շատ ուշադրութիւն դարձնեն ընտանիքին։ Զուգընկեր չունեցողների բախտն աւելի շատ կը բերի։ 2019 թւականը կը նշանաւորւի ճակատագրական հանդիպումներով։

Գերակտիւութիւնն ու չափից շատ ծանրաբեռնւածութիւնը կարող են անդրադառնալ Առիւծների առողջութեան վրայ։ Եթէ նրանք իրենք չխնայեն, ապա սրտի, նեարդային համակարգի ու դիմադրողականութեան անկման հետ կապւած խնդիրների առաջ կը կանգնեն։ Եթէ անպարտելի ու դիմացկուն Առիւծը չհետեւի իրեն, ապա առողջութիւնը վերականգնելու համար շատ երկար ժամանակ կը պահանջւի։

 

Կոյս

Այս նշանի զուսպ ու համեստ ներկայացուցիչների համար աստղագուշակները բազում ճակատագրական փոփոխութիւններ են կանխատեսում։ Կոյսերը (օգոստոսի 22 - սեպտեմբերի 23) ցանկացած տհաճ իրավիճակից ելք կը գտնեն, կարիերան առաջ կը գնայ, իսկ նրանք, ովքեր սեփական բիզնեսն ունեն, հարուստ ներդրողի կը հանդիպեն։

Կոյսերը լաւ գիտեն` ինչ է հաւատարմութիւնն ու իրական զգացմունքները, սակայն բծախնդրութիւնն ու խանդը կարող է յանգեցնել յարաբերութիւնների աւարտի։ Խոզը չի հանդուրժում ազատութեան սահմանափակումը, այդ պատճառով Կոյսը պէտք է փորձի զսպել իր պահանջկոտութիւնը։

Ինչ վերաբերում է առողջութեանը, ապա այստեղ նոյնպէս պէտք չէ թուլանալ։ Ամենակարեւորը ինքնատիրապետման հասնելն է։ Մշտական ստրեսը կարող է տարբեր հիւանդութիւնների պատճառ դառնալ։

 

Կշեռք

Համաստեղութեան այս նշանին գրեթէ հնարաւոր չէ հաւասարակշռութիւնից հանել: 2019 թւականը նոյնպէս բացառութիւն չէ: Կշեռքները (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23) համբերատարութեան եւ մարդկանց հետ վստահելի յարաբերութիւնների համար Խոզի տարում նւէր կը ստանան` երկար սպասւած առաջընթաց կարիերայում: Այս նշանի տակ ծնւած մարդիկ պէտք է յիշեն, որ պէտք չէ հոգին բացել գործընկերների առաջ:

Որքան աւելի բարձրանաք կարիերայի սանդուղքով, այդքան աւելի շատ նախանձողներ կը շրջապատեն ձեզ: 2019 թւականը ընտանիք ունեցող Կշեռքներին կօգնի բարելաւել յարաբերութիւնները: Սէրը վայելելու հիանալի ժամանակահատւած է լինելու ոսկէ աշունը: Չամուսնացած Կշեռքներն այս տարի ազատ կը մնան եւ նոր յարաբերութիւնները չեն խորացնի, սակայն մենակութիւնը միայն օգուտ կը բերի նրանց: Նրանք կը սաւառնեն իրենց երազանքների գրկում եւ կեանքը չեն բարդացնի ընտանեկան խնդիրներով:

Առողջութեան հարցում նոյնպէս խնդիրներ չեն լինի, եթէ Կշեռքները հետեւեն իրենց։ Պէտք չէ ընկնել նորաձեւ հագուստի հետեւից` ձմռանը բարակ վերարկու հագնելով. կարող էք երիկամային հիւանդութիւններ ձեռք բերել։

 

Կարիճ

Խոզի տարում կենդանակերպի այս նշանին արմատական փոփոխութիւններ են սպասում։ Կարիճները (հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22) կարող են մշտական բնակութիւն հաստատելու, հարսանիքի եւ/կամ երեխայի ծննդեան հետ կապւած մէկ այլ երկիր մեկնել։ Անորոշութեան հետ կապւած մտավախութիւններ պէտք չէ ունենալ, որովհետեւ Խոզը մի շարք հաճելի անակնկալ է պատրաստել Կարիճների համար։

Աշխատավայրում առաջընթաց գրանցելու համար Կարիճները պէտք է նախաձեռնող լինեն։ Բաւական է թաքնւել ուրիշների մէջքի յետեւում։ Ղեկավարութեան աչքերում բացայայտէք ձեր անհատականութիւնը, եւ յաջողութիւնն իրեն սպասեցնել չի տայ։ Միայն թէ զգուշացէք ինքնագովեստից։ Պարտականութիւնները թերի կատարելու դէպքում կարժանանաք գործընկերների քննադատութեանը, բամբասանքին ու չարախօսութեանը։ Սիրային հորոսկոպի հեռանկարն այնքան էլ ուրախալի չէ։

Կարիճները ջանալու են կատարել ընտանիքի բոլոր անդամների ցանկութիւնները` փորձելով գտնել ոսկէ միջինը, ինչը կը հիւծի նեարդային համակարգը։ Զոյգերի մօտ լարւածութիւնը կարող է աճել, ինչը կարող է լուրջ պատմութեան վերածւել։

Տանն ու աշխատավայրում առկայ լարւածութիւնը կը թուլացնի իմունային համակարգը, ընդհանուր թուլութիւն եւ տկարութիւն կը զգաք։ Անհանգստութիւնն ու մտածմունքները կուղեկցւեն ախորժակի կորստով, գլխացաւերով։ Յոյզերին մի տրւէք, կարգաւորէք սննդակարգը, յաճախ զբօսնէք մաքուր օդում ձեր զուգընկերոջ հետ. Խոզի տարում սա հիւանդութիւնները բուժելու լաւագոյն միջոցն է։

 

Աղեղնաւոր

Համաստեղութեան այս անհանգիստ նշանը Խոզի տարում չպէտք է կայունութեան սպասի։ Աղեղնաւորները (նոյեմբերի 23 - դեկտեմբերի 22) մի շարք փորձութիւններ պէտք է անցնեն աշխատավայրում եւ անձնական կեանքում։ Շատերն այս տարի կը փոխեն իրենց աշխատավայրը, ինչը լաւ հեռանկարներ կը բացի նրանց առաջ։ Աղեղնաւորները յաջողութեան կը հասնեն յատկապէս գիւղատնտեսական եւ գիտական գործունէութեան ոլորտում։ Միացրէք ձեր բնածին ուշիմութիւնն ու հնարամտութիւնը` առանց աւելորդ խնդիրների եւ դառնութեան ցանկալի մակարդակին հասնելու համար։

Պէտք է խուսափել խարդախութիւններից. Խոզը նման բաներ չի սիրում։ Բոլոր անօրինական գործողութիւններն անպայման կը բացայայտւեն, ինչը ցաւալի հետեւանքների կը յանգեցնի։ Չի բացառւում, որ աշխատանքից էլ հեռացնեն։ Ընտանիք ունեցող Աղեղնաւորները պէտք է հրաժարւեն զուգընկերոջ հանդէպ ունեցած կասկածներից։

Եթէ շարունակէք չվստահել, ապա սիրելի մարդուն դաւաճանութեան կը դրդէք, իսկ դա բաժանման կը յանգեցնի։ Ազատ Աղեղնաւորները բազում ակնթարթային հանդիպումներ կունենան, սակայն դրանք լուրջ յարաբերութիւնների չեն վերածւի։ Առողջական խնդիրներ կունենան այն Աղեղնաւորները, որոնք սովոր են ստրեսը ոգելից խմիչքով «բուժել»։ Խոզի տարում այդ մեթոդը լեարդի, նիւթափոխանակութեան խանգարման եւ ճարպակալման հետ կապւած խնդիրների կը յանգեցնի։

 

Այծեղջիւր

Խոզի տարին լուրջ եւ պատասխանատու Այծեղջիւրներին անսպասելի, բայց չափազանց հաճելի անակնկալներ կը մատուցի։ Անակնկալները կարող են լինել կեանքում անհաւանական փոփոխութիւնների տեսքով, որոնք կապւած կը լինեն աշխատավայրը կամ բնակութեան վայրը փոխելու հետ։

Մասնագիտական ոլորտում ջանքերը մի փոքր թուլացնելու հնարաւորութիւն ունենալու համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ են աշխատել նախորդ 12 ամսւայ ընթացքում։ Սակայն Խոզի տարում ձեռքերը ծալած նստել չի յաջողւի։ Ստիպւած կը լինէք մի փոքր էլ աշխատել առաջին եռամսեակում` հետագայում լաէ հանգստանալու համար։

Ինչպէս յայտնի է, համաստեղութեան այս նշանի ներկայացուցիչները պրագմատիկ են եւ յաճախ են շահադիտական նկատառումներով գործում նոյնիսկ սիրային ճակատում։ Խոզի տարում նման որոշումներից պէտք է զգուշանալ. անձնական կեանքում Խոզը որեւէ հաշւարկ չի հանդուրժի։ Երբեմն պէտք է անջատել ուղեղն ու թոյլ տալ, որ յոյզերը գլուխ բարձրանան։

Ամուսնացած Այծեղջիւրները կը կարողանան ամրապնդել յարաբերութիւնները, եթէ լսեն նաեւ երկրորդ կէսի կարծիքը։ Չամուսնացած Այծեղջիւրների կեանքում ճակատագրական հանդիպում կարող է լինել աշնանը։

Առողջութեան առումով ամէն ինչ նոյնպէս լաւ կը լինի, եթէ ճիշտ սնւէք։ Սեփական անձի նկատմամբ անուշադիր վերաբերմունքի պատճառով Այծեղջիւրներից շատերը մարսողական համակարգի խնդիրներ ունեն։

 

Ջրհոս

Յամառութիւնն ու փոփոխականութիւնը զայրացնում են Խոզին։ Այդ յատկութիւններն ունեն Ջրհոսները (յունւարի 21 - փետրւարի 19)։ Համաստեղութեան այդ նշանի ներկայացուցիչները ստիպւած կը լինեն արմատապէս փոխւել, այլապէս 2019 թւականը բացասաբար կանդրադառնայ նրանց աշխատանքի, յարաբերութիւնների եւ առողջութեան վրայ։ Աշխատանքից չզրկւելու համար պէտք է մոռանալ ծուլութեան մասին։ Չմտածւած խօսքը կարող է վատ աւարտ ունենալ։

Ընտանիք ունեցող Ջրհոսների մօտ տարաձայնութիւններ կառաջանան սիրելի մարդկանց նկատմամբ անուշադիր լինելու պատճառով։ Գրգռւածութիւնն ու թեթեւամտութիւնը, որոնք բնորոշ են կենդանակերպի այս նշանին, զուգընկերոջ հետ յարաբերութիւններում փոթորիկ կառաջացնեն։ Կոնֆլիկտից հնարաւոր կը լինի խուսափել զսպւածութիւն դրսեւորելու դէպքում։ Ջրհոսներն առողջական խնդիրներ չեն ունենայ։ Միակ բանը, որ կարող է վնասել, նստակեաց կեանքն է։ Ֆիզիկական լաւ վիճակում մնալու եւ բարձր տրամադրութիւն ունենալու համար պէտք է աւելի շատ շարժւել եւ յաճախակի դարձնել զբօսանքները։

 

Ձկներ

Ձկների համար (փետրւարի 20 - մարտի 20) տարին առաւել հաճելի կը լինի, որովհետեւ նրանց յաջողութիւն է սպասում գործունէութեան բոլոր ոլորտներում։ Ձկներին բնորոշ աւելորդ պերֆեկցիոնիզմը (կատարելութեան ձգտում) ապատիա, ընկճւածութիւն, վատ տրամադրութիւն կառաջացնի։

Աշխատանքային ոլորտում նշանակալի իրադարձութիւններ չեն լինի։ Խոզի տարին այս նշանի որոշ ներկայացուցիչների համար լճացման տարի կը լինի։ Հաւասարակշռութիւն կը պահպանւի նաեւ ֆինանսական հարցերում։ Աշխատավարձի բարձրացում չի լինի։

Սիրային կեանքը հիացմունք է առաջացնում, քանի որ ընտանիքի բոլոր անդամների հետ խաղաղութիւն եւ համերաշխութիւն կը լինի։ Ամուր միութեան երաշխիք կը լինեն ջերմ զգացմունքները, փոխըմբռնումն ու հոգատարութիւնը։ Մեծ է երեխայ ունենալու հաւանականութիւնը։ Դեղին Խոզը չամուսնացած Ձկների համար ամուսնութիւն չի նախատեսել։ Միայնակ առօրեան կը լցւի կարճատեւ ժամադրութիւններով։

Առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, բայց արեան վատ շրջանառութեան պատճառով կարող են ստորին վերջոյթների հետ կապւած հիւանդութիւններ առաջանալ։ Ոտքերի խնդիրներից խուսափելու համար պէտք է զգուշանալ ցրտահարումից, յարմար կօշիկ հագնել եւ յաճախ քայլել։ Ճիշտ կը լինի` որեւէ մարզաձեւով զբաղւէք, օրինակ` լողով։

Յարակից լուրեր

  • Նոստրադամուսի կանխագուշակութիւնները 2019 թ.-ին. ի՞նչ է սպասում աշխարհին Նոր տարում
    Նոստրադամուսի կանխագուշակութիւնները 2019 թ.-ին. ի՞նչ է սպասում աշխարհին Նոր տարում

    Ի՞նչ է սպասւում աշխարհին 2019 թւականին։ Մի քանի դար առաջ յայտնի ֆրանսիացի աստղագուշակ եւ գիտնական Նոստրադամուսը պատմել է այդ մասին։ 

    Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարողացել արմատախիլ անել մարդկանց հետաքրքրութիւնը գուշակութիւնների նկատմամբ։ Աշխարհը նախկինի նման կարդում է մարգարէութիւններ, որոնք կարող են լոյս սփռել ապագայի իրադարձութիւնների վրայ։

  • 2019-ի գլխաւոր գոյները
    2019-ի գլխաւոր գոյները

    Մոդայի ոլորտի «Trendstop» թրենդ-բիւրօն վերլուծել է առաջատար համաշխարհային բրենդների  ցուցադրութիւնները եւ պարզել` որոնք են 2019-ի գարուն-ամառ սեզոնի գլխաւոր գոյները:

  • Փորձագէտ. «2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել»
    Փորձագէտ. «2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել»

    2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Կարէն Ադոնցը։ Նրա խօսքերով՝ բերւող թւերը՝ 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, ամենայն հաւանականութեամբ, չեն արտացոլի իրական դրութիւնը, այնպէս որ դժւար թէ արժի լուրջ տնտեսական ակտիւութիւն ակնկալել։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։