Հա

Այլ

31/12/2018 - 12:30

2019-ի գլխաւոր գոյները

Մոդայի ոլորտի «Trendstop» թրենդ-բիւրօն վերլուծել է առաջատար համաշխարհային բրենդների  ցուցադրութիւնները եւ պարզել` որոնք են 2019-ի գարուն-ամառ սեզոնի գլխաւոր գոյները:

«alikonline.ir» - Մոդայի ոլորտի «Trendstop» թրենդ-բիւրօն վերլուծել է առաջատար համաշխարհային բրենդների  ցուցադրութիւնները եւ պարզել` որոնք են 2019-ի գարուն-ամառ սեզոնի գլխաւոր գոյները: Յայտնում է «yerkir.am»-ը:

Այսպէս` դրանք են «անապատի տաք երանգները»` հողագոյնը, բաց շագանակագոյնը, թրծած կաւի գոյնը: Դա գոյների առաջին` «heated desert tones» խումբն է: Ոճաբանները խորհուրդ են տալիս, բացի միագոյն տարբերակից, նաեւ համադրել դրանք:

Երկրորդ խմբում են ներառւել եղեսպակի գոյնը, դասական երկնագոյնը եւ վարդագոյնը:

Երրորդ խմբում են բաց նէոնային երանգները: Քանի որ դրանք բաւականին ինտենսիւ են, «Trendstop»-ը խորհուրդ է տալիս նախապատւութիւնը տալ միագոյն հագուստին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։